50 հարց, որից 28-ը չզեկուցվող. կառավարության նիստի հիմնական որոշումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

50 հարց, որից 28-ը չզեկուցվող. կառավարության նիստի հիմնական որոշումները

18:29 15.02.2018

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

50 հարց, որից 28-ը չզեկուցվող: Ոչ միշտ կհանդիպես Կառավարության նիստի այսպիսի հագեցած օրակարգի: Այդպիսի պատկերը նախապես էր հուշում՝ նիստը փոքր-ինչ երկար կտևի, եթե հաշվի առնենք նաև վարչապետի հանձնարարականները: Իսկ հանձնարարականներ, իհարկե, եղան: Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում խնդիրներ կան՝ արձանագրում է վարչապետը: Հանձնաժողովների գործունեության մեջ սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը նվազագույնի հասցված չէ: Այսինքն, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ: Լիարժեք չէ հաշմանդամության գործընթացի կազմակերպման ու մոնիթորինգային համակարգը: Հետևաբար, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարներն ունեն մեկ ամիս՝ համատեղ մշակելու ու կառավարության աշխատակազմ ներկայացնելու բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ:

Թերություններ կան նաև բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվող շրջակա միջավայրի մոնիթորինգի մասին հետազոտություններում: Դրանք չեն պարունակում արձանագրված խնդիրների լուծումներ, պատճառների վերաբերյալ տեղեկատվություն: Հետևաբար շրջակա միջավայրում արձանագրված խնդիրների վերլուծության ու դրանց լուծման համար բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ մեկ ամիս ունի: Բայց նա միայնակ չէ, դաշնակցական մյուս նախարար Դավիթ Լոքյանն էլ պետք է համայնքների կողմից վեր հանված խնդիրների նվազեցմանն ու բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկի:

 ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐՈՎ ՄԻՍ ՁԵՌՔ ԿԲԵՐՎԻ ՄԻԱՅՆ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՑ

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ հանրապետությունում շրջանառության մեջ է դրվելու բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք: Սպանդանոցային մորթի գործընթացը լիարժեք կազմակերպելու համար կստեղծվեն նոր սպանդանոցներ: Մինչ այդ մարտի 1-ից պետական գնումներով միս ձեռք կբերվի միայն սպանդանոցներից: Ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցման գործընթացը կավարտվի հուլիսի 1-ին, երբ հանրապետության ողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի բոլոր ոլորտների՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբեկտների, մսամթերքի արտադրամասերի, ինչպես նաև արտահանման համար:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է  

Այդպիսի կայան Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում էլ կլինի: Դրա կառուցման համար որոշվեց հատկացնել 97․3 հեկտար տարածք: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խոսքով՝ 73 մլն դրամ արժողությամբ հողատարածքը կնվիրվի նախարարությանը, ապա կանցնի այն ընկերությանը, որը կշահի կայանի կառուցման մրցույթը: Ով կշահի, նա էլ համայնքին կվճարի հողատարածքի կադաստրային արժեքը՝ սոցիալական հարցերի լուծման համար: Կայանի նախատեսվող հզորությունը 46-56 ՄՎտ է։  

ՎԱՇԻՆԳՏՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ «ՖՈԼՔԼԱՅՖ» ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԹԱՆԿ ԿՆՍՏԻ  

49 միլիոն դրամ հատկացվեց Զբոսաշրջության պետական կոմիտեին: Ասում են՝ դա հետո օգտակար կլինի, մեր երկիր ժամանող զբոսաշրջիկների թիվը կավելանա: Թե որքա՞ն է այդ ցուցանիշը եղել անցած տարի, արդեն նիստից հետո Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահն է ներկայացնում: Հարմար առիթ է 2017 թվականի տվյալներն ամփոփելու համար՝ ասում է ու մեկը մյուսի հետևից թվեր ներկայացնում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP