Հայտնի են «Օսկար 2022-ի» հաղորդավարուհիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Հայտնի են «Օսկար 2022-ի» հաղորդավարուհիները

21:20 15.02.2022

Երեք դերասանուհիներ, որոնք հայտնի են հիմնականում կոմիկական դերերով, պատրաստվում են այս տարի վարել «Օսկար»-ը` Էմի Շումերը, Ռեգինա Հոլը և Վանդա Սայքսը: Այս մասին նշվել է  Variety ամսագրում:  Հեղինակը նշում է, որ պաշտոնապես նրանց անունները,  պետք է հրապարակվեն երեքշաբթի Good Morning America-ի եթերում։ Ըստ Variety-ի՝ ստենդ-ափի մեծ փորձով և կատակերգական դերերով հայտնի կանանց ընտությունը նպատակ ունի բարձրացնել շոուի դիտելիությունը:

Ի սկզբանե դիտարկվել են երեք մասից բաղկացած շոուի սցենար, որտեղ յուրաքանչյուր ժամ պետք է վարեր հաղորդավարների նոր զույգ: Variety-ի աղբյուրները նաև նշել են, որ դերասան Ջոն Համմը, ով հայտնի է Mad Men հեռուստասերիալում Դոն Դրեյփերի դերով, կարող էր դառնալ արարողության հաղորդավարներից մեկը, սակայն նա դադարեցրել է  բանակցությունները կազմակերպիչների հետ անհայտ պատճառով:

Այս տարի արարողությունն ուշագրավ կլինի ոչ միայն հաղորդավարների կազմով. հանդիսատեսին թույլ կտան մասնակցել լավագույն, իրենց կարծիքով, ֆիլմի ընտրությանը։ Երկուշաբթի օրվանից Twitter-ի օգտատերերը, օգտագործելով #OscarsFanFavorite հեշթեգը, կկարողանան քվեարկել 2021 թվականին թողարկված իրենց սիրելի ֆիլմերի համար՝ անկախ նրանից՝ ֆիլմը առաջադրվել է Օսկարի, թե՝ ոչ»,- գրում է The Hollywood Reporter-ը։ Մինչև մարտի 3-ը ամենաշատ երկրպագուների ձայները հավաքած ֆիլմը կպարգևատրվի մարտի 27-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։

Օսկարի 94-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին։ Այս անգամ այն ​​տեղի կունենա Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա) ավանդական Dolby թատրոնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

17:30 25.06.2025

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

Աշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

17:19 25.06.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

17:10 25.06.2025

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...

«Չելսին»  դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

17:00 25.06.2025

«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ:   ...

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

16:55 25.06.2025

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

Հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

16:49 25.06.2025

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

BACK_TO_TOP