Ղազախստանում ձերբակալել են հունվարյան անկարգությունների մասնակից օտարերկրացիների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Ղազախստանում ձերբակալել են հունվարյան անկարգությունների մասնակից օտարերկրացիների

14:59 15.02.2022

Ղազախստանի իրավապահները բերման են ենթարկել երկու օտարերկրացու, որոնք մասնակցել են հունվարի սկզբին Ալմաթիի վարչակազմի շենքի գրավմանը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Գերատեսչությունից հայտնում են, որ ոստիկաններին մարմնական վնասվածքներ են հասցվել նախապես ընտրված հատուկ տեխնիկայով՝ վահաններով ու մահակներով։ «Հանցագործների ինքնությունը պարզվել է։ Փետրվարի 1-ին դատարանի որոշմամբ նրանք բերման են ենթարկվել։ Նրանց հանցավոր գործողությունները որակվում են քրեական օրենսգրքի 272 հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 380-ի 3-րդ մասով. քրեական օրենսգրքի 1.4-ը (բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ)»,- հայտնել են նախարարությունից։

Բացի դրանից՝ հունվարի 6-ին հարձակվողները ծրագրել են գրավել «Կոկ Տոբե» հեռուստաաշտարակը հեռարձակում կազմակերպելու համար, և միևնույն ժամանակ համոզել են քաղաքացիներին խախտել օրենքները և մահափորձ են կատարել։

«1992 թվականին ծնված մեկ քաղաքացու կողմից մերժում ստանալուց հետո հանցագործները որսորդական հրացանից երկու անգամ կրակել են նրա վրա, ինչի հետևանքով տուժողը վիրավորվել է ձեռքի և աճուկի շրջանում:  Հանցագործության  կազմակերպիչը կալանավորվել է, պարզվել է նրա ինքնությունը՝ նախկինում դատված Ալմաթիի  բնակիչ, ծնված 1983 թվականին,անկարգություններին նրա ներգրավվածությունը հաստատվում է վկաների ցուցմունքներով։ Հունվարի 25-ին դատարանի սանկցիայով նա կալանավորվել է»։

Հունվարի սկզբին Ղազախստանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, դրանց մասնակիցները հարձակվել են ոստիկանների ու զինվորականների վրա։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց հեղաշրջման փորձի մասին և դիմեց ՀԱՊԿ-ի օգնությանը։ Հունվարի 7-ի դրությամբ իրավիճակը կայունացել էր, հունվարի 19-ին ամբողջ հանրապետությունում չեղարկվեց արտակարգ դրությունը։ Իշխանությունների տվյալներով՝ այս իրադարձությունների հետեւանքով զոհվել է 225 մարդ, ավելի քան 4.5 հազար մարդ վնասվածքներ է  ստացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

17:10 25.06.2025

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...

«Չելսին»  դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

17:00 25.06.2025

«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ:   ...

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

16:55 25.06.2025

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

Հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

16:49 25.06.2025

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում

16:47 25.06.2025

Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում

Հունիսի 24-ին  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում […] ...

«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը

16:40 25.06.2025

«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերադառնում է «Կամպ Նոու»: Կատալոնական ակումբը երկար դադարից հետո իր տնային ստադիոնում առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում: «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում Լա լիգայում իր առաջին 3 խաղերը կանցկացնի մրցակցի հարկի տակ, հետո կվերադառնա «Կամպ Նոու», որն այս շրջանում կհյուրընկալի 50-ից 60 հազար հանդիսականի: […] ...

BACK_TO_TOP