17:28 16.02.2022
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի» հետ աշխատող հոգեբանական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր ամփոփել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքներին, հաշմանդամություն ձեռք բերած անձանց, պատերազմի մասնակիցներին պետական ֆինանսավորմամբ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Հոգեբանները արդյունքներն ամփոփել էին նաև գիտական հետազոտության ձևաչափով. առաջին անգամ հոգեբանական աշխատանքը համակարգված գրանցվել, մոնիթորինգի է ենթարկվել և վերլուծվել:
Ըստ կազմակերպությունների ներկայացուցիչների՝ շահառուների հետ յոթամսյա աշխատանքի վերլուծության արդյունքում առանձնացվել են հոգեբանական մի շարք խնդիրներ, որոնք շահառու տարբեր խմբերի համար տարբեր են: Այս տեսանկյունից կարևորելով հետպատերազմական շրջանում հանրային հոգեկան առողջության խնդիրը, մասնագետները համոզմունք են հայտնել, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում այն պետության ուշադրության կենտրոնում պետք է լինի: Բարձրացվեց նաև զորացրված զինծառայողներ հետ աշխատելու անհրաժեշտությունը: Նշենք, որ թեև պետական ծրագիրն ավարտվել է, հոգեբանները շարունակում են աշխատել շահառուների հետ:
Նախարարի խոսքերով՝ ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության մոտ 30 տոկոսի մոտ առկա է հետտրավմատիկ սթրեսային խանգարում և իրականացված աշխատանքի արդյունքում, մասամբ հնարավոր է եղել հաղթահարել հոգեբանական ծառայություններից օգտվելու բարդույթը: Բարձր գնահատելով հոգեբանների կատարած աշխատանքը՝ Ա. Փիլոյանը կարևորել է ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչության հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման խնդիրը:
Ծրագրով նախատեսված թիրախային խմբերն են՝ անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները, գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները, ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները, զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները, ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները, տեղահանվածները: Ծրագիրն իրականացվել ոչ միայն ՀՀ-ում, այլև Արցախում:
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...