20:24 16.02.2022
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մասնակցեց ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակների հետ համատեղ կազմակերպված «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի մեկնարկի արարողությանը: Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող բարեփոխումներն ուղղված են միգրացիայի կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացմանն ու ապաստանի և միգրացիայի հարցերում ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության ապահովմանը:
«Ներկայում ունենք միգրացիայի կառավարման ապակենտրոն համակարգ, և ֆունկցիոնալի կենտրոնացումը նպաստելու է միգրացիայի ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետության բարձրացմանը: Ծրագիրը կարևոր է նաև աշխատակազմի վերապատրաստման և գործընթացների թվայնացման համատեքստում»,-նշեց Ա. Ղազարյանը:
Ոլորտային բարեփոխումները բարձր գնահատեցին նաև արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Մարդու իրավունքների պաշտպան ընտրված Քրիստինե Գրիգորյանը, ԵՄ հայաստանյան պատվիրակության գործառնությունների գծով ղեկավարի տեղակալ Սիլիա Կասմանը, ՄԱԿ ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը և ՄԱԿ ՓԳՀ գործառնությունների բաժնի պատասխանատու Ալմազբեկ Բուրկուտովը:
Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի Հանրապետության ապաստանի և միգրացիոն համակարգերը՝ նպաստելով անվտանգության ոլորտում ներառական, հաշվետու և արդյունավետ ծառայությունների մատուցման ուղղությամբ կառավարության ջանքերին:
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...