21:11 16.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Պետական անվտանգության ռազմավարություն հաստատելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է չորեքշաբթի , պետության ղեկավարի գրասենյակի պաշտոնական կայքում։
«Ուժի մեջ դնել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Պետական անվտանգության ապահովման ռազմավարության մասին» որոշումը։ Հաստատել պետական անվտանգության ապահովման ռազմավարությունը»,- ասված է հրամանագրի տեքստում։
Նշվում է, որ փաստաթուղթը սահմանում է «Ուկրաինայի պետական անվտանգության իրական և պոտենցիալ սպառնալիքները, պետական անվտանգության ոլորտում պետական քաղաքականության ուղղություններն ու խնդիրները, հիմք է հանդիսանում պետական անվտանգության ոլորտում քաղաքականության պլանավորման և իրականացման համար»։ Ուկրաինայի անվտանգությանը սպառնացող վտանգներից մեկը կոչվում է Ռուսաստան։ Ռազմավարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը, իբր, փորձում է վարկաբեկել Ուկրաինային՝ նրա դեմ հիբրիդային պատերազմ մղելով՝ օգտագործելով տարբեր տեսակի հարձակումներ, այդ թվում՝ կիբերհարձակումներ և այլն։
Ի թիվս այլ սպառնալիքների` փաստաթղթում թվարկված են «կործանարար քարոզչությունը թե՛ Ուկրաինայից դուրս, թե՛ ներսում», օլիգարխների ազդեցությունը երկրի ռազմավարական ձեռնարկությունների և ազգային տնտեսության ոլորտների վրա, ուժային կառույցների բարեփոխումների անավարտությունը, պետության սահմանափակ ֆինանսական ռեսուրսները, որը դժվարացնում է բավարար քանակությամբ ժամանակակից սպառազինության ապահովումը և բնակչության բարեկեցության ցածր մակարդակը։
Ցուցակում նշվում են նաև «առանձին պետությունների կողմից ազդելու նպատակաուղղված փորձերը, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների միջոցով, պետական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշումների ընդունումը՝ ի վնաս Ուկրաինայի պետական անվտանգության»:
Ուկրաինայի պետական անվտանգության ապահովման ոլորտում հիմնական խնդիրներն են, համաձայն հաստատված փաստաթղթի, արտաքին և ներքին սպառնալիքների ժամանակին բացահայտումը, հակահետախուզության մեխանիզմների կատարելագործումը, տնտեսական ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, կիբերանվտանգության համակարգի ամրապնդումը։ , «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անվտանգության չափանիշներին ներդաշնակեցված անվտանգության համակարգի գործունեության մեխանիզմների ներդրում, պետական սահմանի պաշտպանությունը, միգրացիոն վերահսկողության ուժեղացումը և այլն։
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ17:19 25.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...
17:10 25.06.2025
Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
16:55 25.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստըՀունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...
16:49 25.06.2025
Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
16:47 25.06.2025
Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներումՀունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում […] ...