Լավրովն ու Բայրամովը քննարկել են Անդրկովկասում անվտանգության երաշխիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Անդրկովկասում անվտանգության երաշխիքները

22:14 16.02.2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են իրավիճակը Անդրկովկասում և անվտանգության երաշխիքներ ապահովելու ռուսական նախաձեռնությունները:

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասում տիրող իրավիճակին, առաջին հերթին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Այս համատեքստում կարևորվում է Ռուսաստանի ղեկավարների, Ադրբեջանի և Հայաստանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների խստիվ պահպանումը»:

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, կողմերը դիտարկել են նաև «անվտանգության կայուն իրավական երաշխիքների ապահովման ուղիների վերաբերյալ ռուսական նախաձեռնությունների քննարկման ընթացքը»։

«Ընդհանուր կարծիք է արտահայտվել այն մասին, որ անհրաժեշտ է իրական բովանդակությամբ լրացնել ԵԱՀԿ-ում ամենաբարձր մակարդակով հաստատված մասնակից երկրների պարտավորությունները՝ ապահովելու հավասար և անբաժանելի անվտանգությունը Եվրատլանտյան տարածքում»,- հավելել են դիվանագիտական ​​գերատեսչությունում։

Բացի այդ, նախարարները քննարկել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները՝ «ներառյալ առաջիկա շփումների ժամանակացույցը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

17:30 25.06.2025

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

Աշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

17:19 25.06.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

17:10 25.06.2025

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...

«Չելսին»  դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

17:00 25.06.2025

«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ:   ...

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

16:55 25.06.2025

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

Հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

16:49 25.06.2025

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

BACK_TO_TOP