Եվրոպական 25 քաղաքներում ակցիաներ կանցկացվեն՝ հաջակցություն Ուկրաինայի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Եվրոպական 25 քաղաքներում ակցիաներ կանցկացվեն՝ հաջակցություն Ուկրաինայի

10:48 17.02.2022

Փետրվարի 18-20-ը եվրոպական 25 քաղաքներում տեղի կունենա STAND WITH UKRAINE «Կանգնենք Ուկրաինայի կողքին» ակցիան։ Այն կոչված է ցույց տալու աշխարհին, որ Ուկրաինան Եվրոպայի կարևոր մասն է, և Եվրոպան պետք է պահպանի միասնությունն ու համերաշխությունը Ուկրաինայի հետ այս դժվար պահին։

Հանրահավաքների մեծ մասը կլինի շաբաթ օրը։ Ընդհանուր առմամբ, կհնչի Ուկրաինայի օրհներգը, իսկ ազգային դրոշը կծածանվի եվրոպական 25 քաղաքներում՝ Լոնդոնից Լիսաբոն։

«Մենք ուզում ենք ընդգծել, որ այժմ խոսում ենք ոչ միայն Ուկրաինայի ժողովրդավարական ապագայի, այլև ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգության մասին: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը այժմ պետք է բռնի Ուկրաինայի կողմը և դատապարտի ռուսական ռազմական նախապատրաստությունը: Խնդրում եմ, աչք մի փակեք հանուն ժողովրդավարության և ազատության ուկրաինացիների պայքարի վրա», -ասել է ակցիայի համակարգողը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:50 04.05.2025

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

10:30 04.05.2025

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

10:14 04.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

10:10 04.05.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...

Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

09:59 04.05.2025

Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «Կիրակնօրյա զբոսանք Իջևանում՝ 25 կմ»:   ...

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP