10:37 17.02.2022
Փետրվարի 17-ն ականազերծման գործողությունների ազգային մարմնի՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրման օրն է։
11 տարի առաջ այս օրը՝ կարևորելով ականազերծման գործընթացը և պատերազմի պայթուցիկ մնացորդների ռիսկերը հասցնելու համար այնպիսի նվազագույն մակարդակի, որը թույլ կտա մեր քաղաքացիներին բարելավելու կյանքի որակը, 2011 թվականի փետրվարի 17-ին ՀՀ կառավարությունը հիմնադրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն համակարգում է հակաականային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։
Հակաականային գործունեությունը ներառում է պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում, պայթուցիկ զինամթերքի հետազոտություն, նշագրում և մաքրում, տուժածների աջակցություն, պաշարների ոչնչացում և քրոզչություն։
✅2016 թվականից «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում նշագրել է 79 վտանգավոր տարածքներ՝ տեղադրելով 1464 վահանակ և 20 790 ժապավեն։ Մինչև 2021 թվականը ՀՀ-ում մաքրվել է 413 872 քմ տարածք, իսկ ինքնակառավարման մարմիններին հանձնվել է 241 759 քմ տարածք։ «ՀԱՓԿ» կատարած աշխատանքներից հետո էլ այսօր դեռևս 17 898 786 քմ տարածք մնում է ականային և պայթուցիկ զինամթերքի վտանգի ենթակա։
✅2016 թվականից ամեն տարի «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը մոտ 10 000 երեխայի և քաղաքացու սովորեցնում է անվտանգ վարքագծի կանոնները և հանդիպումներ ունենում տուժածների հետ, թարմացնում տուժածների բազան։
✅«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն իրականացնում է նաև հումանիտար առաքելություն։
✔️Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում 2019 թվականի փետրվարից մինչև այսօր մաքրվել է 880 000քմ ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված տարածք, իսկ բժիշկների մեր խումբն օգնություն է ցուցաբերել 42 000 տեղաբնակի։
✔️Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս նահանգում 2021 թվականի նոյեմբերի 21-ից մեկնարկել է Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակություն ունեցող շուրջ 2 մլն․ հողատարածքի մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքները։
13:17 08.06.2025
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալովՀայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...
12:18 08.06.2025
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբՍիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...