15:44 17.02.2022
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. հաստատված բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի շրջանակում կատարել վերաբաշխում և ֆինանսական միջոցներ ուղղել կրթության, մշակութային և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմանների ապահովմանը։ Ինչպես նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, գումարը նախատեսվում է ուղղել, մասնավորապես՝ 4 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը, 10 մանկապարտեզների մոդուլային շենքերի կառուցմանը, 12 մանկապարտեզների մոդուլային շենքերի նախագծմանը, 21 մոդուլային դպրոցների շենքերի կառուցմանը, 10 դպրոցների մոդուլային շենքերի նախագծմանը, 2 դպրոցի նոր մասնաշենքի կառուցմանը, 17 հանրակրթական ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների և 5 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցմանը, 1 բարձրագույն ուսումնական հաստատության շենքի հիմնանորոգմանը, 2 մարզադպրոցի կառուցմանը, 1 թանգարանի ջեռուցման և օդափոխության համակարգի ապահովմանը, 4 հուշարձանի վերականգնմանը, 4 հուշարձանի նախագծմանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ռազմավարական նշանակության ծրագրերի իրագործմանն ուղղված որոշման ընդունումը. «Իհարկե, այստեղ առանձնանում է մեր ծրագիրը՝ թվով 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մասին, բայց այս նախագիծն ավելի լայն շառավիղ ունի: Ըստ էության, մի հատվածին մենք անդրադարձել ենք նախկինում, հիմա նաև հերթական տրանշներն ենք հատկացնում, որպեսզի շինարարությունները շարունակվեն և ավարտին հասցվեն: Մյուս կողմից սկսում ենք նոր խմբի նախագծման կամ շինարարության աշխատանքները: Կարծում եմ՝ իմաստ ունի, որ մենք բարձրաձայնենք, թե որտեղ են աշխատանքները տեղի ունենում կամ տեղի ունենալու, որպեսզի նաև համաչափությունը և տարածքային տարածվածությունը պատկերացնենք:
Խոսքը, մասնավորապես՝ Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի և Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջի վերակառուցման ավարտական աշխատանքներն իրականացնելու մասին է, Նոր Գեղիի ակադեմիկոս Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման և Գորիսի պրոֆեսոր Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման մեկնարկի մասին է: Մենք մի շարք մանկապարտեզների շինարարության աշխատանքն ենք մեկնարկում, մի քանիսինն ավարտին ենք հասցնում: Մասնավորապես, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Արարատի մարզի Արալեզ համայնքում, Արմավիրի մարզի Արևիկ համայնքում, Արմավիրի մարզի Այգեվան համայնքում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում, Լոռու մարզի Սպիտակ համայնքում, Լոռու մարզի Գոգարան համայնքում, Կոտայքի մարզի Հրազդան համայնքում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում: Այստեղ խոսքը մոդուլային՝ մինչև 144 երեխաների համար նախատեսված մանկապարտեզների մասին է: Սկսում ենք նախագծման աշխատանքները հետևյալ տեղերում. Արմավիրի մարզում 144 տեղանոց մանկապարտեզների աշխատանքը նախագծման, Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում, Արմավիրի մարզի Նորավան համայնքում, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում, Արմավիրի մարզի Լենուղի համայնքում, Լոռու մարզի Լեռնավան համայնքում, Լեռու մարզի Լուսաղբյուր համայնքում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, Շիրակի մարզի Արթիկ համայնքում, Շիրակի մարզի Արևշատ համայնքում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, Տավուշի մարզի Այրում համայնքում:
Նախատեսվում է փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի շինարարության շարունակություն և ավարտ: Ցանկը հետևյալն է՝ Արագածոտնի մարզի Լուսակնի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Գառնահովիտի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ համայնքի հիմնական դպրոց, Գեղարքունիքի Ջիլ գյուղի դպրոց, Մեդովկա բնակավայրի դպրոց Լոռվա մարզում, Լոռվա մարզի Հագվու բնակավայրի հիմնական դպրոց, Ջրառատի միջնակարգ դպրոց Կոտայքի մարզի, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոց, Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց, Բերդաշենի միջնակարգ դպրոց Շիրակի մարզի, Կապսի միջնակարգ դպրոց Շիրակի մարզի, Վաղատինի միջնակարգ դպրոց Սյունիքի մարզի, Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց Սյունիքի մարզի, Դարպասի միջնակարգ դպրոց Սյունիքի մարզի, Գոմքի միջնակարգ դպրոց Վայոց ձորի մարզի, Եղեգիսի միջնակարգ դպրոց Վայոց ձորի մարզի, Վայոց ձորի մարզի Չիվայի միջնակարգ դպրոց, Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոց, Արմավիրի Արգինայի միջնակարգ դպրոց և Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց:
Նաև ուզում եմ ընդգծել, որ այս հատկացումով աշխատանքներ կիրականացվեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնանորոգման համար: Աշխատանքներ կիրականացվեն նաև հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում: Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ընթանում են Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Գումար է հատկացվում Հայաստանի պատմության թանգարանի ջեռուցման և օդափոխման համակարգի տեղադրման աշխատանքներն ավարտին հասցնելու մասին: Գիտեք, որ սա նույնպես շատ կարևոր ծրագիր է, որովհետև համապատասխան ժամանակակից համակարգեր չունենալու պատճառով գեղանկարների պահպանման խնդիրներ են լինում:
Նախագծով հստակեցնում ենք նաև մի շարք վերանորոգվող հուշարձանների ցանկ, մասնավորապես, գումար է հատկացվում աշխատանքներ իրականացնելու Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահինի վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, Լոռու մարզի Քոբայրավանքի սեղանատան վերանորոգման համար, Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի վերականգնման համար, Տավուշի մարզի Դիլիջանի Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանում նորոգման և ամրակայման աշխատանքներ իրականացնելու համար, նաև Ագարակ համայնքի, Արագածոտնի մարզի Ագարակ վաղ բրոնզե դարի կացարանների միջնադարյան համալիրի և պարսպապատի ամրակայման համար, Դսեղ համայնքի Բարձրաքաշի Սուրբ Գրիգորի վանական համալիրի կառույցների վերականգնման, Շիրակի մարզում՝ Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման և Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման, Վայոց ձորի մարզի Շատիվանքի վանական համալիրի ամրակայման, մասնակի վերականգնման և տարածքի բարեկարգման համար:
Այս բոլոր ուղղություններով աշխատանքներ կատարելու հանձնարարականներ հնչել են 2021թ-ին՝ կառավարության նախորդ նիստերում: Իհարկե, այլ ուղղություններով էլ աշխատանքներ ունենք իրականացնելու, որոնց մի մասն ընթացքի մեջ են, մյուս մասը՝ կմեկնարկեն: Հրապարակված այս ցանկը նախ ցույց է տալիս աշխատանքների աշխարհագրությունը, երկրորդ՝ այս բոլորը շատ կոնկրետ կապիտալ ներդրումներ են, որոնք պետք է կոնկրետ ազդեցություն ունենան կրթության, սպորտի ոլորտներում և նաև զբոսաշրջության ոլորտում»:
Այս համատեքստում վարչապետն ընդգծել է նախատեսվող աշխատանքների պատշաճ որակով իրականացնելու կարևորությունը. «Ընդ որում, որակ ասելով նկատի չունեմ միայն զուտ տեխնիկականը, այլև շատ կարևոր է նաև էսթետիկական որակը, հատկապես վերականգնվող հուշարձանների պարագայում: Ես հիմա չեմ ուզում կոնկրետացնել, բայց մեկ-երկու հուշարձանի հետ կապված, որոնք արդեն համարվում են վերականգնված, դիտողություններ եմ արել և հանձնարարականներ տվել: Ակնկալում եմ, որ դրանք պատշաճ ձևով և պատշաճ ժամկետներում կիրականացվեն»:
13:17 08.06.2025
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալովՀայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...
12:18 08.06.2025
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբՍիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...