23:27 17.02.2022
Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Էստոնիան, Ալբանիան և Նորվեգիան ՄԱԿ-ում Ռուսաստանին կոչ են արել չճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները՝ նշելով, որ նման քայլը հակասում է մինսկյան պայմանավորվածություններին։
«Մենք զգուշացնում ենք, որ նման քայլն էլ ավելի կխախտի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ուղղակիորեն կխախտի մինսկյան համաձայնագրերը»,- ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը եվրոպական վեց երկրների համատեղ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավորները հավանության են արժանացրել Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը։
Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հնարավոր ճանաչումը ոտնձգություն կլիներ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ։ Այս կարծիքը երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) արտաքին գործերի կոմիտեի նիստում:
CNN-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել չճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը:
Պուտինը ի գիտություն է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին Պետդումայի դիմումը, սակայն նման ճանաչումը չի առնչվում Մինսկի համաձայնությունների հետ։ Այս մասին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ17:19 25.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...
17:10 25.06.2025
Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
16:55 25.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստըՀունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...
16:49 25.06.2025
Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
16:47 25.06.2025
Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներումՀունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում […] ...