12:12 18.02.2022
ԵՄ-ն հաշվարկել է պատերազմի դեպքում Ուկրաինայից փախստականների հնարավոր թիվը․ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում Եվրամիություն կարող է ժամանել ավելի քան մեկ միլիոն փախստական, Die Welt-ի գերմանական խմբագրությանն ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Քաղաքական գործչի հետ հարցազրույցը հրապարակվել է ուրբաթ՝ փետրվարի 18-ին։
«Տարբեր գնահատականների համաձայն՝ 20,000-ից մինչև մեկ միլիոն մարդ կարող է ժամանել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն «պատրաստ է մոբիլիզացնել զգալի մարդասիրական օգնություն և ապահովել նրանց քաղաքացիական պաշտպանությունը»։
Սխինասը մատնանշել է այն փաստը, որ Ուկրաինայում ապրում է Եվրամիության 20 հազար քաղաքացի, և բացի այդ, կա «նույնքան մեծ խումբ, որի արմատները ԵՄ-ից է»։ Եվրահանձնակատարը նաև նշել է, որ փախստականները կարող են օգտագործվել որպես Եվրամիության վրա ճնշում գործադրելու միջոց, ինչպես դա վերջերս եղավ Եվրոպա միգրանտների բելառուսական տարանցման դեպքում։
Լեհաստանը պատրաստվում է ընդունել մինչև մեկ միլիոն ուկրաինացի փախստականների
Ենթադրվում է, որ ռուսական ներխուժման դեպքում ուկրաինացի փախստականները կարող են նախ ժամանել Լեհաստան, որը սահմանակից է Ուկրաինային (535 կմ)։ Լեհաստանի կառավարությունն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է մի սցենարի, երբ սահմանը կհատեն մինչև մեկ միլիոն ուկրաինացի փախստականներ։
Մոտ 1,5 միլիոն ուկրաինացի այժմ ապրում է Լեհաստանում, սակայն նրանցից միայն 300 հազարն է պաշտոնապես գրանցված երկրում: Բացի այդ, Ռուսաստանին Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայի արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր՝ 2014 թվականին, երկրում գրանցված է մոտ 1,5 միլիոն ներքին տեղահանված անձ։ Ռուսական ներխուժման դեպքում նրանց կարող են միանալ ևս միլիոնավոր ուկրաինացիներ, գրում է AFP-ն։
Վերջին ամիսներին արևմտյան երկրներն արձագանքել են ուկրաինական սահմանի տարբեր հատվածներում ռուսական հզոր զորախմբի ստեղծմանը և հայտարարել ներխուժման սպառնալիքի մասին։ Ըստ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանն ավելացրել է իր զորքերի թիվը Ուկրաինայի սահմանի մոտ և Բելառուսում մինչև ավելի քան 150,000 զինծառայող։ Կրեմլը հերքում է ռազմական ագրեսիայի ծրագրերի առկայության մասին լուրերը:
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...
17:19 25.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...
17:10 25.06.2025
Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
16:55 25.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստըՀունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...
16:49 25.06.2025
Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...