Մարզերում ամենաթանկ բնակարանները Ծաղկաձորում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Մարզերում ամենաթանկ բնակարանները Ծաղկաձորում են

19:17 15.02.2018

2017 թվականին Հայաստանում կատարվել է անշարժ գույքի վաճառքի և նվիրատվության  ավելի քան 52 հազար գործարք, որոնցից 37,5 տոկոսը՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների հետ։ Գործարքների մոտ 60 տոկոսը կատարվել է մարզերում, 40 տոկոսը՝ Երևանում։

2016 թվականի համեմատությամբ մարզերում բնակարանների առքուվաճառքի ծավալն աճել է 12 տոկոսով, իսկ բնակարանների գները նվազել են 5 տոկոսով։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի պետական կոմիտեի տարեկան զեկույցից։

Ինչպես և 2016 թվականին, 2017-ին նույնպես ամենաթանկարժեք բնակարանները Ծաղկաձորում են։ Այստեղի բնակարանների գները, ինչպես ավելի վաղ ներկայացրել էինք, մրցում են Երևանի բնակարանների գների հետ։

Գրաֆիկում՝ որքան մեծ է եռանկյունը, այնքան թանկ են բնակարանները, որքան աջ՝ այնքան հեռու են Երևանից, որքան վեր՝ այնքան մեծ է բնակչությունը։ Գույներով քաղաքները խմբավորված են ըստ մարզերի։

Ինչպես երևում է վերը բերված գրաֆիկից՝ քաղաքների մեծ կամ փոքր լինելը դեր չի խաղում, բնակարաններն ավելի թանկ արժեն հենց Երևանին մոտ բնակավայրերում։ Այսպես, Ծաղկաձորի գները երեք անգամ, իսկ Աբովյանինը՝ երկու անգամ ավելի թանկ են, քան Գյումրիի ու Վանաձորի բնակարանների գները։

Բարձր գներ ունեն նաև ճանապարհների վրա գտնվող քաղաքների բնակարանները։ Դիլիջանի, Վայքի, Գորիսի բնակարանների մեկ քառակուսի մետրի համար 2017 թվականին վճարել են միջինը 110-120 հազար դրամ։

Քաղաքներում բնակարանների ամենացածր գները Քաջարանում (Սյունիք) և Շամլուղում են (Լոռի)։ Այնտեղ բնակարանի մեկ քառակուսի մետրի համար 2017 թվականին վճարել են ընդամենը 8000 դրամ. Ծաղկաձորից 36 անգամ ավելի էժան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP