Ինչո՞ւ ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Ինչո՞ւ ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել

19:30 16.02.2018

6-րդ գումարման խորհրդարանի  1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկումները ցույց են տվել, որ 2-րդ  նստաշրջանում Էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել, թեև 1 առաջարկ է եղել: «Ելք» խմբակցությունն առաջարկել է ստեղծել հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար  Նիկոլ Փաշինյանի միջև հոկտեմբերի 5-ին խորհրդարանի միջանցքում տեղի ունեցած միջադեպը քննելու համար:Հարցի քննարկումը հետաձգվել է: Էթիկայի հանձնաժողովի չձևավորման պատճառների մասին է այսօր խոսել ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամ Մարիամ Բարսեղյանը.

«Առաջին հայացքից տպավորությունն այն է, որ այս խորհրդարանում չեն նախորդ գումարումներից հայտնի աղմկոտ Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը, բայց պատճառն ամենևին նրանց բացակայությունը չէ, այլ ԱԺ կանոնակարգ-օրենքը»,- ասել է Բարսեղյանը, հավելելով, որ, ըստ էության, կարելի է արձանագրել, որ եթե ՀՀԿ խմբակցությունը չուզենա` ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով չի ձևավորվի:

ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամն մանրամասնել է, որ նախորդ գումարման ընթացքում Էթիկայի հանձնաժողովը ձևավորվում էր օրենքի պահանջով, ուստի ամեն նստաշրջանի սկզբում խմբակցությունները ներկայացնում էին իրենց ներկայացուցիչներին, հանձնաժողովը ձևավորվում էր, գործունեություն էր ծավալում՝ որպես առանձին ժամանակավոր հանձնաժողով:

«Կանոնակարգի փոփոխություններն արգելափակել են այս դրույթը: Հիմա Էթիկայի հանձնաժողով կարող է ձևավորվել միայն այն դեպքում, եթե կա կոնկրետ հարց», – հավելել է Մարիամ Բարսեղյանը:

Նկատառմանը, թե ի վերջո Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի այդ դեպքը եղել է, ինչու՞ քննության չի դրվել, Բարսեղյանն արձագանքել է.

«Ճանապարհը` մինչև էթիկայի հանձնաժողով հասնելու, խիստ բարդեցված է: «Ելք» խմբակցությունը ներկայացրեց նախագիծ, նախագիծը գնաց Պետաիրավական հանձնաժողով, հանձնաժողովում քննարկվեց, հետո հետաձգվեց, հետո նորից քննարկվեց: Սա պարտադրված ընթացք է, բայց ելքը խիստ կանխատեսելի էր: Աժ-ում որոշողը լինելու է մեծամասնության ձայնը, մեծամասնությունը Հանրապետականն է, և նորից որոշողը լինում է խորհրդարանական մեծամասնությունը», – պարզաբանել է Մարիամ Բարսեղյանը, հավելելով, որ այս հարցի քննարկումը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն շատ հակված չէ՝ օբյեկտիվորեն իրավիճակն ներկայացնելու:

ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամի հիշեցմամբ՝ սահմանափակվել է նաև այն մարմինների թիվը, որոնք կարող են դիմել ԱԺ-ին Էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար:

«Նախորդ գումարման ընթացքում դրանք ՀԿ-ներն էին և քաղաքացիները: Եվ մեր վիճակագրությունն արձանագրել էր, որ ՀԿ-ներն ամենաշատն են դիմել ԱԺ Էթիկայի հանձնաժողովին` ամենատարբեր հարցերով: Իսկ հիմա ՀԿ-ները զրկված են որևէ հարցով Էթիկայի հանձնաժողովին դիմելու, առավել ևս հանձնաժողով ձևավորելուց: Նման հարց, եթե լինի, նրանք պետք է դիմեն պատգամավորներին և խմբակցություններին:  Բացի այդ, եթե նախորդ կանոնակարգը պարտադրում էր, որ Էթիկայի հանձնաժողովն իր որոշումները հրապարակի, հիմա չկա այդ պարտադրանքն օրենքով: Եվ եզրակցությունը կարող է դրվել Աժ ինտերնետային կայքում և այսքանով հրապարակման գործընթացն էլ կարելի է ասել, որ սահմանափակվում է», – պարզաբանել  է Բարսեղյանը:

Ինչ վերաբերում է հարցին` արդյոք կա՞ այդ հանձնաժողովի կարիքը, ի վերջո, այն որևէ բան չի տալիս, Մ. Բարսեղյանը պատասխանեց. «Նոր խորհրդարանը ոչ թե լծակներ տվեց Էթիկայի հանձնաժողովին, որ շատ ավելի արդյունավետ լինի նրա գործունեությունը, այլ շատ ավելի սեղմեց, փոքրացրեց նրա հնարավորությունները»:

 Անդրադառնալով խորհրդարանի լսումներին, նա ասաց, որ 6-րդ  գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների ընթացքում անցկացվել է 8 խորհրդարանական լսում, որոնք կազմակերպել են 9 հանձնաժողովներից 5-ը:

«Որոշակի փոփոխություններ կան նաև լսումների հետ կապված: Եթե նախորդ կանոնակարգը սահմանում էր, որ յուրաքանչյուր հանձնաժողով  մեկ նստաշրջանի ընթացքում 1 լսում պետք է անցկացնի, այս անգամ այդ մեկ լսումի պարտադրանքը կանոնակարգից  հանվել է: Մի կողմից սա կարելի է գնահատել դրական, քանի որ այդ պարտավորվածությունը հանձնաժողովների վրա չկա, բայց մյուս կողմից էլ շատ ազատ է թողնվել. լսում անցկացնելու,  որևէ հարց հրապարակային քննարկելու, ամբողջ հասարակական սեկտորին մասնակից դարձնելու հարցը թողնված է միայն հանձնաժողովի հայեցողությանը», – հավելել է ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամն ու ընդգծել նաև այն փաստը, որ եթե առաջ խորհրդարանական լսումներ կարող էր անցկացնել ԱԺ նախագահը, ապա հիմա նման հնարավորություն տրված է նաև խմբակցություններին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP