Պենտագոնի ղեկավարը  հրաժարվել է  խոսել Եվրոպայում ամերիկյան լրացուցիչ զորքեր կենտրոնացնելու հնարավորության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+15.91 oC

Պենտագոնի ղեկավարը  հրաժարվել է  խոսել Եվրոպայում ամերիկյան լրացուցիչ զորքեր կենտրոնացնելու հնարավորության մասին

20:22 18.02.2022

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այսօր հրաժարվել է  խոսել Եվրոպայում ամերիկյան լրացուցիչ զորքեր կենտրոնացնելու հնարավորության մասին։ Նա նշել է, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի ՆԱՏՕ-ի գործընկերներին պաշտպանելու համար։

 

«Այսօր ես այդ առումով ոչինչ չունեմ հայտարարելու, բայց կասեմ, որ այն ինչ մենք անում ենք, մենք համաձայնեցնում ենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ, որպեսզի համոզված լինենք, որ մենք համակարծիք ենք ուժերի տեղակայման հարցում»,- ասել է Օսթինը Վարշավայում, մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ը հավատարիմ է կոլեկտիվ անվտանգության մասին համաձայնագրի 5-րդ կետի պայմաններին։

Օսթինը նաև հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները դրական են պատասխանել Լեհաստանի հարցմանը , որը վերաբերում է 250 « Աբրամս» տանկերի ձեռք բերմանը։ Նա նշել է, որ ներկա պահին քննարկվում են զրահամեքենաների մատակարարման ժամկետները։

Միևնույն ժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ը չի տեսնում ապացույցներ, որ ՌԴ-ն հեռացրել է իր զորքերը Ուկրաինայի սահմաններից։ Նա նշել է, որ ՌԴ-ն շարունակում է սահմանային շրջաններում զորքեր կուտակել։

« Ամեն ինչ խոսում է այն մասին, որ նրանք կպահպանեն հնարավորութունը ցանկացած պահի հարձակողական գործողություններ իրականացնելու համար»,- եզրափակել է Պենտագոնի ղեկավարը։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP