19:03 18.02.2022
2021 թվականին շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը հայտարարել էր «Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ծառայությունների գնանշման հրավեր։
Այսօր հաղթող ընկերության՝ «Գլոբալ Պրոյեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանին են ներկայացրել «Ջրվեժ» քաղաքային պարկի ապագա կառուցվածքի, արտաքին ձևավորման և մատուցվող ծառայությունների համալիրի նախագիծը։
Հանդիպմանը մասնակցել են «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․ Հակոբյանը և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Նախքան նախագծի ներկայացումը նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը ներկայացրել է նոր մոտեցումներով քաղաքային պարկ ունենալու այն տեսլականը, որի շուրջ համախմբվել են ներկաները։
«Ջրվեժ» քաղաքային պարկի տարածքը նախատեսվում է զարգացնել և բարեկարգել՝ հաղորդելով նոր շունչ տվյալ տարածաշրջանին։Ծրագրի իրականացման արդյունքում քաղաքացիները կունենան ժամանցի համար լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի։
Խորքային և մեծամասշտաբ փոփոխություններ են նախատեսվում ենթակառուցվածքների ստեղծման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ։
Ճարտարապետական ժամանակակից լուծումները և հորինվածքները հնարավորություն կտան, չվնասելով բնությունը և միջավայրը, ինչպես նաև օգտագործելով արդեն իսկ գոյություն ունեցող կառույցները, ստեղծել ժամանցի լավագույն վայր։
Պարկի տարածքում նախատեսվում է կառուցել էկոլոգիապես բնական հումքից մանկական խաղահրապարակներ, սպորտային միջոցառումների կազմակերպման չափանիշներին համապատասխան վազքուղի, ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի մինի խաղադաշտեր, սքեյթի խաղահրապարակ, ժամանակակից պահանջներին համապատասխան ավտոկայանատեղի։
Նախատեսված են նաև ձմեռային հանգստի կազմակերպման ենթակառուցվածքներ՝ դահուկային երթուղիներ, սահադաշտ, սահքուղիներ։
Լինելու են ջերմոցներ, որտեղ տնկվելու ու աճեցվելու են բույսեր, այդ թվում նաև անտառային ծառատեսակներ։
Նախատեսված են նաև արվեստի գոտի, դասընթացների կազմակերպման գոտի և թեմատիկ այլ անկյուններ։
Նախարարը իր գոհունակությունն է հայտնել ծրագրի այս փուլում իրականացված աշխատանքների վերաբերյալ ու նշել, որ շատ տպավորված է աշխատանքի որակից և պատրաստակամություն հայտնել ձեռնամուխ լինել ծրագրի՝ որքան հնարավոր է, շուտ կյանքի կոչմանը։
Նախարարը խնդրել է գործընկերներին նույն որակով իրականացնել արդեն նախագծի հաջորդ փուլերը։
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող16:55 08.06.2025
Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկիցՀունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...
16:43 08.06.2025
Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում էՀայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։ ...
16:35 08.06.2025
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ ՄատենադարանՏավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից: Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում […] ...
16:24 08.06.2025
Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսըԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...
16:16 08.06.2025
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիներըՀունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող […] ...
16:08 08.06.2025
Փրկարարները տուժած քաղաքացուն պատգարակով իջեցրել են դժվարամատչելի հատվածիցՀունիսի 8-ին, ժամը 11:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են […] ...