Հրայր Թովմասյանը հրաժարական կտա, Գևորգ Կոստանյանը կփոխարինի նրան. Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+12.09 oC

Հրայր Թովմասյանը հրաժարական կտա, Գևորգ Կոստանյանը կփոխարինի նրան. Շարմազանով

22:24 15.02.2018

ՀՀԿ ԳՄ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ քննարկել են փետրվարի 16-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նիստին վերաբերող հարցեր, որոշել ՀՀԿ-ի դիրքորոշումը: Շարմազանովը նշեց նաև, որ Հրայր Թովմասյանը առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում և նա վաղը հրաժարականի դիմում կներկայացնի:

«Վաղը խմբակցությունը կառաջադրի պետաիրավական հանձնաժողովի նոր նախագահի թեկնածուին: Նա կլինի ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Թե ով որպես պատգամավոր կփոխարինի Թովմասյանին ԱԺ-ում, Շարմազանովը հստակ չնշեց, նկատեց միայն, որ ՀՀԿ համամասնական ցուցակով հաջորդը Տաճատ Վարդապետյանն է: Ենթադրվում է, Հրայր Թովմասյանի փոխարեն հենց նա կգա ԱԺ:

 Էդուարե Շարմազանովի ճեպազրույցի ամբողջ ընթացքին կարող եք հետևել ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղում են

23:17 15.05.2024

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղում են

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները ներկայումս փակուղում են։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Այսօր ես խոսեցի իմ ամերիկացի և քաթարցի գործընկերների (Էնթոնի Բլինքեն և Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանի), ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի հետ։ Գազայում հրադադարի հաստատման հարցում իրավիճակը փակուղային է։ Միացյալ Նահանգները պետք է […] ...

Դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր Ալեքս Սոբելի հետ

21:39 15.05.2024

Դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր Ալեքս Սոբելի հետ

Մայիսի 15-ին դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր, լեյբորիստ Ալեքս Սոբելի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպմանը դեսպանն ընդգծել է միջխորհրդարանական երկխոսության կարևորությունը փոխադարձ շահերի առաջ մղման և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման խթանման գործում: Այս համատեքստում դեսպանը կարևորել է փետրվարին բրիտանացի խորհրդարանականների այցը Հայաստան և անցյալ տարի հայկական խորհրդարանական պատվիրակության այցը […] ...

Գևորգ Պապոյանը Վաշինգտոնում հանդիպել է Մեթյու Աքսելրոդի հետ

20:28 15.05.2024

Գևորգ Պապոյանը Վաշինգտոնում հանդիպել է Մեթյու Աքսելրոդի հետ

Մայիսի 14-ին Վաշինգտոնում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի քարտուղարի արդյունաբերության և անվտանգության գործակալության արտահանման վերահսկողության հարցերով տեղակալ Մեթյու Աքսելրոդի հետ։ «Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին, քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման, […] ...

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

19:37 15.05.2024

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

16:00 15.05.2024

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնում։ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր նախաձեռնություններով և […] ...

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

15:11 15.05.2024

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ […] ...

BACK_TO_TOP