17:48 21.02.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է կազմակերպել ԱՄՆ առաջնորդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրը։
«Մենք կամաց-կամաց փոխում ենք իրավիճակը, դիվանագիտական հնարավորություններ ենք ստեղծում, որոնք ընդունում է Կրեմլը»,- ասել է աղբյուրը։ «Նա միջնորդ է»,- հավելել է աղբյուրը՝ մեկնաբանելով Մակրոնի դերը գագաթնաժողովի կազմակերպման գործում։
Կիրակի Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Պուտինն ու Բայդենը ընդունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ հյուրընկալել Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության գագաթնաժողովը։ Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպման կոնկրետ պլաններ դեռ չկան, բայց հնարավոր է, եթե առաջնորդները նպատակահարմար համարեն։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ Բայդենը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, եթե ռուսական ներխուժումն Ուկրաինա տեղի չունենա:
13:30 25.06.2025
«Լիոնը» որակազրկվել ու իջեցվել է Լիգա 213:30 25.06.2025
«Լիոնը» որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2«Լիոնը» ֆինանսական խնդիրների պատճառով որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ RMC Sport-ի տեղեկություններով` որոշումը կայացրել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP)։ Որոշումը «Լիոնը» կարող է բողոքարկել։ L’Équipe-ի տվյալներով էլ` «Լիոնը» 505,1 մլն եվրոյի պարտք ունի։ Ակումբին մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտն իրավիճակը կարգավորելու ժամանակ էր տրվել, նաև զգուշացվել , […] ...
13:23 25.06.2025
Թրամփը հոլովակ է հրապարակել «Ռմբակոծել Իրանը» երգի ներքոԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է B-2 ռմբակոծիչի թռիչքի տեսանյութ՝ «Bomb Iran» երգի ներքո։ «Գնացի մզկիթ, գնում եմ քարեր նետելու, ասեք այաթոլլահին. «Ես ձեզ դագաղի մեջ եմ դնելու»։ Ռմբակոծել Իրանը ։ Ռմբակոծել Իրանը», – հնչում է B-2-ների կողմից ռումբեր նետելու ընթացքում։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Իրանի երեք միջուկային […] ...
13:15 25.06.2025
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երեք անձի․ FarsԻրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա բանտում մահապատժի են ենթարկվել երեք անձինք, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետախուզական գործակալություն Մոսսադի օգտին լրտեսություն անելու մեջ, հաղորդում է Fars գործակալությունը։ «Այսօր առավոտյան Ուրմիա բանտում մահապատժի են ենթարկվել սիոնիստական ռեժիմի երեք անդամներ, որոնք փորձել են երկիր բերել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար սարքավորումներ », – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Նշվում […] ...
13:08 25.06.2025
«Ալաշկերտից» 24 ֆուտբոլիստ է հեռացել«Ալաշկերտը» 24 ֆուտբոլիստի հետ դադարեցրել է համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբից հեռացել են Վալերիո Վիմերկատին, Գոռ Մանուկյանը, Արմեն Մանուչարյանը, Արմեն Ղազարյանը, Անան Մենսահը, Հայկ Մուսախանյանը, Ռոբերտ Նավոյանը, Եվգենի Գուլեցկին, Արսեն Գալուստյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Միշել Այվազյանը, Արման Խաչատրյանը, Մարիո Ջեյսոն-Կիկոնդան, Հաջի Կատոն, Ռումյան Հովսեփյանը, Պավել Կիրիենկոն, Պետրոս Ավետիսյանը, Գևորգ Տարախչյանը, Ռոբերտ Փոթինյանը, […] ...
13:00 25.06.2025
Ռուբիո. ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենքից»ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված ավիահարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենք ստեղծելուց»: Այս պնդումն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Politico թերթին տված հարցազրույցում: «Նրանք այսօր շատ ավելի հեռու են միջուկային զենք ստեղծելուց, քան մինչև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս համարձակ քայլը ձեռնարկելը։ Մի շարք տարբեր բաղադրիչների զգալի վնաս է հասցվել։ […] ...
12:50 25.06.2025
Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ․ «Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր։ Նրա դերակատարումները միշտ հատկանշվել են խոր մտածվածությամբ, կերպարի հոգևոր աշխարհը մինչև վերջ բացահայտելու ճշգրտությամբ։ […] ...