19:34 21.02.2022
Իրանի նախագահ, այաթոլլա Իբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Կատար։Սա կլինի վերջին 11 տարվա ընթացքում Դոհա կատարած առաջին բարձրաստիճան այցը, թեև այսօր Կատարը հանդիսանում է Պարսից ծոցում գերակա դիրք ունեցող երկիր, որը Իրանի համար կարևոր է նաև քաղաքական առումով։
Դոհան և Թեհրանը վերջին տարիներին չէին կարողանում լավ հարաբերություններ հաստատել։ Կատարի բլոկադայի ժամանակ Պարսից ծոցում Իրանը օպերատիվորեն, այսպես կոչված, օդային կամուրջ ապահովեց, սրանով իսկ Կատարում լուծեց առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման խնդիրը։ Թվում էր, թե սա երկու երկրների միջև լավ հարաբերություններ ստեղծելու հիմք էր, սակայն Իրանի նախկին իշխանությունները չօգտվեցին այդ հնարավորությունից։
Այժմ Իրանի նախագահը մտադիր է այս սխալն ուղղել, քանի որ ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունում այդ հարաբերությունները կարող են ռազմավարական նշանակություն ունենալ։
Իրանի նախագահի «Կատարի պահոցում» ծովային բեռնափոխադրությունների ծավալների ավելացումն է, թռիչքների ավելացումը, ինչպես նաև Իրանի և Կատարի միջև հատուկ ծովային ուղու բացումը։
Բայց կա նաև սենսացիոն որոշում, որը կիրագործվի Դոհայում։ Խոսքը Պարսից ծոցում ստորջրյա մայրուղու կառուցման մասին է, որը կկապի Կատարը Իրանի հետ։ Ծրագրի վերաբերյալ նախնական համաձայնության կողմերը եկել են։ Քաղաքական խոչընդոտներ այս հարցում չկան։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...