18:31 21.02.2022
Շիրակի մարզպետն այսօր ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։ Կատարած աշխատանքի արդյունքները լրագրողներին ներկայացնելու համար մամուլի ասուլիսի վայր ընտրել էր Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղի մշակույթի տունը, որը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով։ Ծախսված շուրջ 20 միլիոն դրամի 50%-ի համաֆինանսավորումը համայնքային բյուջեից է կատարվել։ Անցկացվել է ջեռուցման համակարգ, մշակույթի տան առանձնացված տարածք է տեղափոխվել գյուղի գրադարանի շուրջ 5000 կտոր գրականությունը։ Նազելի Բաղդասարյանը արտագնա հանդիպումը պայմանավորեց ապակենտրոնացման մոտեցումով։
Հակիրճ ներկայացրեց այն կարևոր ուղղությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք մարզում համարվում են առաջնահերթ։ Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրիի վթարային շենքերի և անօթևանության խնդիրներին ուղղված կոնկրետ ծրագրերից խոսելիս նշեց, որ Գյումրիի հայտնի վթարայիններից մի քանիսի դեպքում կլինեն ԲԳՎ-ների տրամադրման, ինչպես նաև շենքերի ապամոնտաժման աշխատանքներ։ Վերջերս Շիրակի մարզում գրանցված 6-7 բալ ուժգնության երկրաշարժից հետո մարզում ուսումնասիրություններ են կատարել սեյսմիկ անվտանգության ոլորտի մասնագետները։
«Մոտեցումը Անտառավան 26 շենքի հետ կապված այնպիսին է, որ պետք է տրամադրվեն ԲԳՎ-ներ, և ես լիահույս եմ, որ այս հաջողությունը կունենանք, մնացած շենքերը՝ Ղանդիլյան փողոցում ունենք, Հանեսօղլյան փողոցում, Տիգրան Մեծի 5 շենքը, որի մեկ մուտքը ամրացված է, մյուսը՝ ոչ, քննարկման փուլում են։ Մոտեցում կա, որ շատ հաճախ քաղաքացիները ուզում են ամրացնեն իրենց շենքը։ Դիցուք, Իսահակյան 9 շենքը․․․ Հաշվի առնելով կոնստրուկցիան, շատ ծախսատար է ամրացումը և ոչ արդյունավետ։ Կառույցը տեսնելով հասկանում եմ, որ այս շենքը ամրացման ենթակա չէ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ վթարային շենքերի մեծ մասը 3-4 աստիճանի վթարայնություն ունի, և անցած տարիների ընթացքում ձգձգվել են շենքերի անձնագրավորման գործընթացները։ Այս տարվանից պետությունը սկսում է վթարային շենքերի ուսումնասիրման և անձնագրավորման գործընթաց, որից հետո հստակ կգույքագրվեն ու կառանձնացվեն առավել խնդրահարույց շինությունները։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...