Օրենսդիրի և գործադիրի տեղերը փոխված են. բանավեճ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Օրենսդիրի և գործադիրի տեղերը փոխված են. բանավեճ

16:01 16.02.2018

Երբ ներկայացվեցին 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջաննների մոնիթորինգի արդյունքները, պարզ դարձավ, որ ԱԺ-ն ընդունել է աննախադեպ թվով օրենքներ: Ավելի կոնկրետ՝ 1-ին նստաշրջանում խորհրդարանն ընդունել է 34,  2-րդում՝ 252 օրենք:

 

Ստացվում է՝ միայն երկրորդ նստաշրջանում ընդունված օրենքների ցուցանիշը եռակի ավելի է 5-րդ գումարաման 2-րդ նստաշրջանի ցուցանիշից (94) և կրկնակի ավելի, քան նախորդ գումարման բոլոր նստաշրջաններում ընդունված օրենքների միջին ցուցանիշն է՝ 125-ը:

Ընդունված օրենքեներից 15-ը «մայր» օրենք է, 38-ը՝ միջազգային պայմանագիր: Ընդունված օրենքների գերակշիռ մասը՝ 90%-ը, վերաբերել են տնտեսական և հարկային, 80-ը՝ պետաիրավական ոլորտին: Օրինագծերի մեծ մասի հեղինակը կառավարությունն է: 

 

 

 

 

                                                                                                     Վիճակագրական տվյալներ

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2017 թվականին ընդունված 286 օրենքից 261-ի կամ շուրջ 90 տոկոսի հեղինակային իրավունքը պատկանում է կառավարությանը, 6-ինը՝ Աժ պատգամավորներին, 19 օրենքինը՝ կառավարությանն ու պատգամավորներին միասին:

 Ընդունված օրենքների հեղինակները

5-րդ գումարման համեմատ 6-րդ գումարման ժամանակ կառավարության «օրինաստեղծ» նախաձեռնությունները աճել են 4%-ով:

 

 

          Կարծիքներ այս ցուցանիշների վերաբերյալ

«Մենք ունենք սահմանադրական օրենքների ընդունման անհրաժեշտություն, մենք ունենք մի շարք մայր օրենքներ ընդունելու և դրանք Սահմանադրությանը համապատասխանացնելու խնդիր: Չեմ ասում, որ 50 թիվը նկատելի կամ ոգևորիչ առաջընթաց է, բայց խոսում է նրա մասին, որ, ի տարբերություն նախորդ գումարումների ԱԺ գործունեության, սա պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու օրենսդրական ակտիվության մասին է խոսում»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:


 

 

 

 

«Էդ թիվն էնպես չէ, որ չի եղել նախորդ խորհրդարանում: Միշտ տասնյակներով նախաձեռնություններ եղել են նաև նախորդ գումարման խորհրդարանում, բայց, որպես կանոն, դրանք չեն հասել նիստերի քննարկման դահլիճ կամ մերժվել են հանձնաժողովում, հետո մերժվել է դրանց օրակարգ ընդգրկումը: Մեծամասնությանն էդ հեռանկարն է ուղեկցել»,- Մախմուդյանին հակառակվում է ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը

 

 

 

 

 Ըստ Վասիլյանի՝ պատգամավորները, եթե անգամ ներկայացնում են օրենքի նախագծեր, ապա դրանք հիմնականում տեխնիկական, խմբագրական, փոքր փոփոխություններ առաջարկող նախագծեր են.

«Ամենևին մայր օրենքներ չեն, որով հնարավոր կլիներ ուղղորդել օրենսդրական քաղաքականությունը»,- պնդում է Վասիլյանը: Նրա այս տեսակետին արդեն Մախմուդյանն է հակառակվում.

«Սահմանադրական փոփոխություններից հետո Վերահսկիչ պալատին փոխարինած Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը, որը բավականին ծավալուն և մայր օրենք է, ես սա պարզապես որպես օրինակ եմ ասում, պատրաստվել, կազմվել և ընդունվել է հենց ԱԺ պատգամավորների կողմից նախաձեռնված նախագծի հիման վրա: Ասեմ ձեզ նաև, որ այս գումարման խորհրդարանում ներկայացված նախգծերում, հավատացնում եմ ձեզ, որ տեխնիկական կողմի ապահովման օրենսդրական նախաձեռնության իմիտացիա ստեղծելը կարծես թե նվազել է, չեմ ասում բացառվել»:

                                         

                                                                        Ինչպե՞ս է ստացվել, որ ոչ թե օրենսդիր, այլ գործադիր մարմինն է «օրինաստեղծ»

«Ըստ էության, ողջ օրենսդրական քաղաքականության ձևավորումը միայն կառավարության ուսերին է: Ընդամենը 50 նախաձեռնություն է եղել պատգամավորների կողմից և դրանցից ընդունվել է աշնանային նստաշրջանի ընթացքում միայն 6-ը, այսինքն՝ հազիվ 10 տոկոսը: Մյուսները կա՛մ շրջանառության մեջ չեն, կա՛մ ընդգրկվել են օրակարգ, օրակարգում են: Ընդդիմադիրների հեղինակած նախագծերից մեկը քննարկվել, մերժվել է, 2-ն են ընդունվել, հունվարին պատկերը որոշակիորեն փոխվել է: Գործադիրը թող անի, մենք փորձենք էսպես ուղղումներ, խմբագրումներ անել, լիարժեք դարձնենք օրենքը. ամենևին խորհրդարանական համակարգը էդ տրամաբանությունը չի ենթադրում: Կառավարությունը կարող էր ունենալ օժանդակ ևս մեկ ստորաբաժանում, որը կլրամշակեր օրենքները և խորհրդարանի կարիքը գուցե չունենար»,- վիճակագրական տվյալներ է ներկայացնում Լուսինե Վասիլյանը:

«Այո՛, չենք կարող հերքել, որ կառավարությունը, ի տարբերություն պատգամավորների, շատ ավելի լավ կարող է տիրապետել մեր կյանքում՝ հասարակական այս կամ այն բնագավառներում օրենքների փոփոխությունների կատարման անհրաժեշտությանը: Դա պայմանավորված է իրենց գործառույթներով: Մենք կարող ենք կանխատեսել, բայց  կառավարությունը ավելի շատ է մոտ կանգնած և շատ հանգիստ կարող է տեսնել, թե ինչպիսի օրենսդրական խութեր ու բացեր կան: Եթե մենք ասում ենք, թե ինչի պիտի խորհրդարանը քիչ օրենքների նախագծեր կազմի, քան կառավարությունը, էդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ ենք Սահմանադրությամբ կառավարությանը օրենսդրական նախաձեռնության իրավունք տալիս»,- պատասխանում է Ռուստամ Մախմուդյանը:

 

 

                                                                                                Ի՞նչ է ասում համաշխարհային պրակտիկան

 

Այս հարցում ամբողջ աշխարհում հստակ մոտեցումներ չկան, բայց որոշ ժամանակ առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը խոսեց կառավարման տեսության այբուբենի մասին՝ անդրադառնալով հենց այս հարցին:

 

«Գործադիր իշխանությունը չի կարող չներկայացնել օրենսդրական նախաձեռնությունների 70 տոկոսը: Հիմա մենք ընդդիմադիր ենք. մեզ դուր է գալիս, չի գալիս, սա գիտություն է, վերջ: Այո’, քաղաքական փոքրամասնությունը պետք է կարողանա գաղափարներ առաջադրել, պատվեր տալ: Սա պիտի լինի, բայց այն, որ գործադիր իշխանությունը չներկայացնի օրենսդրական նախաձեռնություն, բա այդ փաստական տվյալներն ո՞ւմ մոտ են, որ ներկայացնի»,- ասում  է նա:

Ըստ Զեյնալյանի՝ 10/90 հարաբերակցությունը նորմալ չէ, բայց այդ հարաբերակցությունն աննորմալ կլինի, եթե խորհրդարանի կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունների տոկոսը գերազանցի 30-ը: 

«Այնուամենայնիվ, օրենքներն ընդունվում են ռեալ կյանքում արդյունք ստանալու համար: Դա փաստերի հիման վրա արված նախաձեռնություն է և փոփոխություն, դրանց հիմքում պետք է ընկած լինեն փաստեր, տվյալներ, իսկ գործադիր իշխանությունը դրա համար է», – հավելում է Զեյնալյանը: 

 

 

«Բայց, որպես կանոն, բոլոր խորհրդարաններն ունեն այդ օրենքները հետ վերադարձնելու, յուրաքանչյուր փոփոխության համար կռիվ տալու և իրենն անցկացնելու պրակտիկան, ինչը շատ հեռու է մեր խորհրդարանից: Մեր մի փոփոխության հասնելը ներկայացվում է որպես մեծ հաջողություն: Դժվար հիշեք որևէ նախագիծ, որը նսիտերի դահլիճում բացասական քվեարկության է արժանացել, չկա նմանօրինակ միջադեպ տարիներ ի վեր»,- ի պատասխան՝ ասում է Լուսինե Վասիլյանը:

«Մենք աշխատանքը բերում, նույնացնում ենք բացառապես լիագումար նիստերի դահլիճում կատարվածին, որոնք, որպես ինտրիգ, հասարակությանը շատ ավելի է գրավում: Հանձնաժողովում հանրապետական պատգամավորների կողմից ներկայացված նախագծերին տվել ենք բացասական կարծիք, ոչ մի արտասովոր ու տարօրինակ բան չկա»,- Վասիլյանին հակադարձում է ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների ժամանակ ամենաշատ կողմ քվեարկած կուսակցությունը ՀՀԿ-ն է: Ամենից շատ ձեռնպահ է քվեարկել «Ծառուկյան» խմբակցությունը, իսկ ամենից շատ դեմ է եղել «Ելք» խմբակցությունը:

                                                                                     

                                                                                                Ամփոփ թվեր

ՀՀԿ խմբակցությունը 6-րդ գումարման 2 նստաշրջաններում հեղինակել է 24 օրենքի նախագիծ: Դրանիցից 6-ն ընդգրկված է օրակարգ, 12-ը շրջանառության մեջ է: Ընդունվել է ՀՀԿ-ի հեղինակած 6 օրենքի նախագիծ: Կառավարության հետ համահեղինակ է կառավարության ներկայացրած և ընդունած 19 օրենքի նախագծի դեպքում

«Ծառուկյան»  խմբակցությունը 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների ընթացքում 15 օրենսդրական նախաձեռնության հեղինակ է դարձել: Դրանցից 2-ն ընդունվել է, 2-ի ընդգրկումն օրակարգ մերժվել է: Եվս 2 նախագիծ նստաշրջանի օրակարգում է, 9-ը դրված է շրջանառության մեջ:

«Ելք» խմբակցությունը 6-րդ գումարման 2 նստաշրջաններում հեղինակել է 11 օրենսդրական նախագիծ: Դրանցից 4-ն ընդգրկված են նստաշրջանի օրակարգ, ևս 4-ը շրջանառության մեջ է: 1 նախագիծ չի ընդունվել, 2-ի ընդունումն օրակարգ մերժվել է:

 ՀՅԴ-ն 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների ընթացքում 4 օրենքի նախագիծ է ներկայացրե, որից 1-ը՝ ՀՀԿ-ի հետ միասին: 

Ստացվում է՝ օրինագծեր ներկայացնելու առումով 6-րդ գումարման 2 նստաշրջանների ընթացում ամենաակտիվը եղել է ՀՀԿ խմբակցությունը, ամենապասիվը՝  ՀՅԴ-ն:

                                                                                                                                                                          

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP