Համաշխարհային բանկն ու մի շարք երկրներ ֆինանսապես կաջակցեն Ուկրաինային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+23.09 oC

Համաշխարհային բանկն ու մի շարք երկրներ ֆինանսապես կաջակցեն Ուկրաինային

08:49 23.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, Կանադան, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան և Համաշխարհային բանկը որոշումներ են կայացրել Ուկրաինային ֆինանսապես աջակցելու վերաբերյալ։Այս մասին նա հայտարարել է երկրի քաղաքացիներին հղված իր տեսաուղերձում, փոխանցում է NTV-ն։

«Մենք արդեն ստացել ենք ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Համաշխարհային բանկի որոշումները։ Սրանք անհրաժեշտ ռեսուրսներն են Ուկրաինայի տնտեսության կայունությունն ապահովելու համար»,-հայտարարաել է նա։

Ավելի վաղ, Գերագույն ռադայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Զելենսկին հայտնել էր ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք նախաձեռնելու մասին՝ քննարկելու ուկրաինական բանակին օգնելու համար ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունը

16:08 07.05.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունը

 Մեծ Բրիտանիան կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին երկխոսություն սկսել՝ առաջացած լարվածության մակարդակը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար, հաղորդում է The Guardian-ը։ Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անհապաղ համագործակցում է երկու երկրների հետ՝ երկխոսությունը, լարվածության թուլացումը և քաղաքացիական բնակչության պաշտպանությունը խրախուսելու համար»։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, […] ...

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

16:02 07.05.2025

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 23-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Արամվիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հ.-ն: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին, որ երիտասարդը ժամը 19.40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում […] ...

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

15:57 07.05.2025

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 68-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում մարիխուանա է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է շուրջ 6 գրամ մարիխուանա։ 68-ամյա էջմիածինցին ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի Գալյան

15:52 07.05.2025

Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի Գալյան

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց նոր Սահմանադրության նախագծի մշակման ընթացքը և հանրային քննարկման ձևաչափի շուրջ մոտեցումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում Գալյանը նշեց, որ  ներկայում տեքստը գտնվում է մշակման փուլում, իսկ աշխատանքները համակարգվում են Արդարադատության նախարարության ներքին ռեսուրսների հաշվին։ «Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Երբ այն […] ...

Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ Պեսկով

15:46 07.05.2025

Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ Պեսկով

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ զինադադարի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ուժի մեջ է մնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, սա ռուսական կողմի՝ Պուտինի նախաձեռնությունն է։ Այն ուժի մեջ է մնում», – ասել է Կրեմլի խոսնակը։ ...

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

15:38 07.05.2025

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինից մեկնել է Մոսկվա, որտեղ նա պետական ​​այցով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Մայիսի 7-ի կեսօրին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հատուկ չվերթով մեկնեց Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին», – ասվում է […] ...

BACK_TO_TOP