Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է Գարեջրագործության ուսումնափորձարարական լաբորատորիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է Գարեջրագործության ուսումնափորձարարական լաբորատորիա

19:37 23.02.2022

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր բացվել է Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, բուհի դասախոսներ, ներկա և նախկին ուսանողներ, բարերարներ:

Բացման խոսքում նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ագրարային կրթությունը, որի առաջամարտիկը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի:

«Իմ ցանկությունն է, որ մեր երիտասարդները հավատով և վստահությամբ նախապատվություն տան ագրարային կրթությանը և, ընտրելով այդ ուղղության մասնագիտությունները, լրջորեն զբաղվեն ագրարային ոլորտի զարգացմամբ»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ հնարավոր չէ պատկերացնել արդյունավետ ագրարային կրթություն` առանց արտադրության ընթացքը տեսնելու:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշել է, որ Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիան հիմնվել է Ագրարային համալսարանի երկարամյա գործընկեր «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի և «ԱԳԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ-ի աջակցությամբ: Ծրագրի շրջանակում կատարվել է լաբորատորիայի և կից տարածքի վերանորոգում և կահավորում, ձեռք են բերվել գարեջրի թորման հոսքագիծ, անհրաժեշտ սարքավորումներ ու գործիքներ։ «Ուսումնական լաբորատորիայի բացումը սոցիալական գործընկերության և կորպորատիվ պատասխանատվության օրինակելի մոտեցում է, երբ մասնավոր ընկերությունները իրենց նպաստն են բերում ուսումնական միջավայրի ստեղծմանը: Լաբորատորիայի առկայությունը մրցունակ կրթության լավ նախադրյալ է, միաժամանակ` ուսանողակենտրոն կրթության արդյունավետ մոդել»,- նշել է բուհի ռեկտորը` ավելացնելով, որ նորաբաց լաբորատորիան, բացի ուսումնական և փորձարարական նշանակությունից, կօգտագործվի նաև գիտահետազոտական նպատակներով: Շնորհակալություն հայտնելով ծրագրի աջակից մասնավոր ընկերություններին` Վ. Ուռուտյանը համալսարանի անունից շնորհակալագրեր է հանձնել «Երևանի գարեջուր» և «ԱԳԲԱ ֆեդերացիա» ընկերություններին, ինչպես նաև բուհի՝ ուսումնական լաբորատորիայի ստեղծմանը նպաստած նախկին շրջանավարտներին:

Նախարարը ռեկտորի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության ուսում­նական լաբորատորիային:

Նշենք, որ վերջին երեք տարիներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել են նորարարական ուսումնափորձարարական, հետազոտական նշանակության ավելի քան 35 ենթակառուցվածքներ: Դրանց թվում են՝ «Ֆարմբոտ» ռոբոտային համակարգով օժտված «խելացի» ջերմատունը, Օրգանական գյուղատնտեսության, Սննդամթերքի որակի հսկման, Ընդհանուր քիմիայի լաբորատորիաները, Գնահատման և թեստավորման կենտրոնը, Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնը, Կաթնամթերքի վարպետաց դպրոցը, Ագրոդրոնների լաբորատորիան, Գինու ուսումնագիտական կենտրոնը, որն արտադրում է «Սերունդ» գինին, ինչպես նաև Շիրակի, Սիսիանի և Վանաձորի մասնաճյուղերում կաթի վերամշակման արտադրամասերը, ջերմատունը, հողի անալիզի լաբորատորիան և այլն:

Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել Կենսատեխնոլոգիաների ինկուբատորը և Բնապահպանական կենսաքիմիայի լաբորատորիան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP