21:01 25.02.2022
Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը շահագործման է հանձնվել 2005 թվականին։ Հայրենի գյուղում գործող թանգարանում ցուցադրվում են Երևանի պատկերասրահից բերված Մինասի գործերի մի մասը։ Կտավներ են, գրաֆիկական աշխատանքներ, գեղանկարչի թատերական դեկորացիաներ։ Բայց դրանց մի մասը, և հիմնականում յուղաներկով աշխատանքները ձմռան ամիսներին ցուցադրությունից հանվում են։ Թանգարանն այս ձմեռ էլ ջեռուցում չունեցավ։ Գեղանկարչի որդին Արման Ավետիսյանը պատմում է, որ ջեռուցման խնդիրը թանգարանի հիմնադրման պահից սկսած եղել է։
«Ինչպես գիտեք Ջաջուռը գազաֆիկացված չէ, ինչպես նկատում եք շատ ցուրտ է և այս պայմաններում գեղանկարչական աշխատանքները ցուցադրելը խիստ վտանգավոր է։ Դրա համար մենք չենք ցուցադրում գեղանկարչական աշխատանքները»,- նշում է թանգարանի վարիչ Արման Ավետիսյանը ։
Թանգարան մուտք գործելիս անմիջապես աչքի են ընկնում հանճարեղ գեղանկարչի մայրերգության թեմայով ստեղծագործությունները, որոնք վտանգավոր չեն ու ցուրտը չի վնասում։ Հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի ծնունդը, «Ցերեկ» որմնանկարները, որոնք թանգարանի արժեքավոր նմուշներից են, ևս ցածր ջերմաստիճանի պայմաններում պահպանվում են։ Մինասի մյուս բոլոր ինքնատիպ, տաք գույներով գեղանկարչական կտավները, ցուրտ ցուցասրահներից հանվել են, պահվում են ֆոնդային մասում, որտեղ հատուկ ջերմաստիճանային պայմաններ ամեն դեպքում ստեղծել են։ Հայտնի գեղանկարչի որդին՝ Արման Ավետիսյանը ափսոսում է՝ կտավները տեղափոխելիս, շարժելիս ամեն տարի վնասվում են։
«Առաջին գործոնը՝ տաք ու ցրտի առումով նկարը կախվում է, լայնանում կամ նեղանում է, ինչպես յուրաքանչյուր առարկա, եթե այդպիսի բան է տեղի ունենում, ապա ներկի շերտը սկսում է ճաքճքել և այդ ամենը շատ լուրջ վտանգ է։ Բացի դրանից, եթե խոնավ է լինում, կարող է բորբոս առաջանալ»։
Հունվար-փետրվար ամիսներին ընդամենը 30 այցելու են ունեցել։ Ամռան ամիսներին Մինասի թանգարանը դառնում է պահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Թանգարանի էքսկուրսավարն ափսոսում է, որ Մինասի շատ գործեր հնարավորություն չունի ներկայացնելու այցելուներին։ Կան աշխատանքներ, որոնք իրենց նշանակությամբ շատ կարևոր են։
«Դիպլոմային աշխատանքները Մինաս Ավետիսյանի, որոնք շատ ուշագրավ պատմություններ ունեն, շատ կուզենայի ներկայացնել, բայց իմ ցանկությունը քիչ է։ Դրանք պետք է նորմալ ջերմաստիճանում պահել ,որպեսզի փոխանցվի սերունդներին, իսկ այս պայմաններում հնարավոր չէ ցուցադրել»։
Թանգարանում արևային էներգիայով ջեռուցում ապահովելու համար Արման Ավետիսյանը մեկ տարի առաջ էր դիմել է մշակույթի նախարարություն, բայց առաջարկի հետագա քննարկում տեղի չի ունեցել ու ջեռուցման հարցը հայտնվել է փակուղում ։
«Երբ ներքին տուրիզմը սկսեց Շիրակի մարզում զարգանալ մենք ունեին 1500-2000 այցելու, և ի ուրա։ Արդեն ցույց են տալիս այդ տվյալները, որ անընդհատ աճի տենդենց ունենք այցելուների, և բնականաբար, դա հուշում է , որ թանգարանը պետք է ունենա պայմաններ»,- ասում է Ջաջուռի թանգարանի վարիչ Արման Ավետիսյանը։
Թանգարանի աշխատակիցները ամբողջ տարին սպասել են արևային էներգիային։ Ամեն հաջորդ տարում ջեռուցման հարցը դառնում է անլուծելիներից մեկը։ Ջաջուռի թանգարանի վարիչը դարձյալ նույն բովանդակության դիմում է գրելու նախարարությանը։ Գյուղի բարձրադիր հատվածում կառուցված թանգարանի պատերը չեն տաքանում մինչև մայիս։ Այս տարի ևս տուրիստական մեծ հոսքի են սպասում։ Ամռանը նորից ցուցադրության կդրվեն ցրտի պատճառով պահված կտավները։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...