16:47 24.02.2022
Խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, այսօրվա իր առաջին բրիֆինգում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Համաձայն ՌԴ զինված ուժերի գլխավոր հրամանատարության որոշման՝ փետրվարի 24 ին ռուսական ուժերը սկսել են հատուկ ռազմական օպերացիայի իրականացում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պաշտպանության նպատակով: Առավոտյան ԴԺՀ և ԼԺՀ ժողովրդական ոստիկանությունը Ուկրաինայի զինված ուժերի շարունակական ագրեսիային ի պատասխան մոբիլիզացիա է սկսել և ստեղծել է զինված խմբավորումներ:
Այժմ նրանք ՌԴ զինված ուժերի կրակային օժանդակությամբ անցել են հակահարձակման: Նրանց հաջողվել է ճեղքել ուկրաինական պաշտպանական ուժերի առաջին գիծը: Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության զինված խմբավորումները՝ հարձակվելով Վոլնովախի վրա, տեղաշարժվել են 3 կմ, իսկ Լուգանսկի զինված խմբավորումները, շարժվելով դեպի Շչաստյե բնակավայրի կողմ, առաջացել են 1.5 կմ:
Այժմ երկու հանրապետությունների զինված ուժերը մարտեր են մղում և հարվածներ հասցնում հակառակորդին: Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են Դոնբասի խաղաղ բնակչության ռմբակոծումը: Դոնեցկի և Լուգանսկի խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր: ՌԴ զինված ուժերը հրթիռային, ավիացիոն կամ հրանոթային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին: Ուկրաինայի սահմանապահները ՌԴ զինված ուժերին դիմադրություն չեն ցուցաբերել, հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Ուկրաինայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումները և զինծառայողները՝ զենքը թողնելով, զանգավածաբար լքում են գրաված դիրքերը: Լքված դիրքերը հարվածների չեն ենթարկվում: Բարձր ճշգրտության ռուսական զենքերով շարքից հանվում են միայն ռազմական ենթակառուցվածքները: Դրանք հակաօդային պաշտպանության օբյեկտներն են, ռազմական օդանավակայանները, ուկրաինական ավիացիան և զինված ուժերը»,- ասել է Իգոր Կոնաշենկովը:
Նա նշել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից պատրաստվել և արդեն իրականացվում են «սպիտակ սաղավարտների» հայտնի սադրանքները:
«Ուկրաինական քաղաքներում բեմադրված տեսանյութեր են հայտնվել՝ իբրև քաղաքացիական բազմաթիվ զոհերի կադրերով: Այդ տեսանյութերը տարածվում են տելեգրամյան ալիքներով և համացանցով: Դրանց նպատակն է ահաբեկել բնակիչներին, մեղադրել ՌԴ-ին՝ իբրև խաղաղ բնակչությանը ոչ համաչափ հարվածներ հասցնելու համար և ցուցադրել այդ կադրերը միջազգային հեռուստաալիքներով: Հատուկ ուզում եմ շեշտել՝ Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ չեն հասցնում ուկրաինական քաղաքներին, ու խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում»,- շեշտել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:
13:23 25.06.2025
Թրամփը հոլովակ է հրապարակել «Ռմբակոծել Իրանը» երգի ներքո13:15 25.06.2025
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երեք անձի․ FarsԻրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա բանտում մահապատժի են ենթարկվել երեք անձինք, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետախուզական գործակալություն Մոսսադի օգտին լրտեսություն անելու մեջ, հաղորդում է Fars գործակալությունը։ «Այսօր առավոտյան Ուրմիա բանտում մահապատժի են ենթարկվել սիոնիստական ռեժիմի երեք անդամներ, որոնք փորձել են երկիր բերել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար սարքավորումներ », – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Նշվում […] ...
13:08 25.06.2025
«Ալաշկերտից» 24 ֆուտբոլիստ է հեռացել«Ալաշկերտը» 24 ֆուտբոլիստի հետ դադարեցրել է համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբից հեռացել են Վալերիո Վիմերկատին, Գոռ Մանուկյանը, Արմեն Մանուչարյանը, Արմեն Ղազարյանը, Անան Մենսահը, Հայկ Մուսախանյանը, Ռոբերտ Նավոյանը, Եվգենի Գուլեցկին, Արսեն Գալուստյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Միշել Այվազյանը, Արման Խաչատրյանը, Մարիո Ջեյսոն-Կիկոնդան, Հաջի Կատոն, Ռումյան Հովսեփյանը, Պավել Կիրիենկոն, Պետրոս Ավետիսյանը, Գևորգ Տարախչյանը, Ռոբերտ Փոթինյանը, […] ...
13:00 25.06.2025
Ռուբիո. ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենքից»ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված ավիահարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենք ստեղծելուց»: Այս պնդումն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Politico թերթին տված հարցազրույցում: «Նրանք այսօր շատ ավելի հեռու են միջուկային զենք ստեղծելուց, քան մինչև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս համարձակ քայլը ձեռնարկելը։ Մի շարք տարբեր բաղադրիչների զգալի վնաս է հասցվել։ […] ...
12:50 25.06.2025
Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ․ «Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր։ Նրա դերակատարումները միշտ հատկանշվել են խոր մտածվածությամբ, կերպարի հոգևոր աշխարհը մինչև վերջ բացահայտելու ճշգրտությամբ։ […] ...
12:42 25.06.2025
Օլե Վերները նշանակվել է «Լայպցիգի» գլխավոր մարզիչԳերմանական «Լայպցիգը» հայտարարել է Օլե Վերներին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Նախորդ 4 տարիներին 37-ամյա մասնագետը գլխավորել է «Վերդեր» ակումբը: Այդ ընթացքում բրեմենցիները 128 խաղում գրանցել են 52 հաղթանակ, 28 ոչ-ոքի և 48 պարտություն: ...
12:35 25.06.2025
Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը։ Ռուտտեին հարցրել են, թե արդյոք նա կվերանայի իր շնորհավորանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար, այն տեղեկությունների ֆոնին, որ նրանք չեն կարողացել հասնել իրենց հայտարարված նպատակներին: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում […] ...