ՀՔԾ պետը չբացահայտեց՝ ով է հարցաքննելու Ռոբերտ Քոչարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

ՀՔԾ պետը չբացահայտեց՝ ով է հարցաքննելու Ռոբերտ Քոչարյանին

11:28 26.07.2018

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը: Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի հարցաքննությունը տեղի կունենա այսօր:

Պատասխանելով հարցին՝ տեսագրվելո՞ւ է արդյոք հարցաքննությունը, Խաչատրյանը հիշեցրեց, որ տեսագրելու որոշում կայացնում է վարույթն իրականացնող մարմինը. տեսագրությունը հանդիսանում է քննչական գործողության արձանագրության բաղկացուցիչ մասը, ու եթե նույնիսկ հարցաքննությունը տեսագրվում է, դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է, այլ պարզապես կցվելու է քրգործին՝ որպես արձանագրության բաղկացուցիչ մաս:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ որոշում կա՝ հարցաքննությունը տեսագրել: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞վ է հարցաքննելու Ռոբերտ Քոչարյանին, քանի որ հայտնի է՝ քննչական խմբի ղեկավարը փոխվել է: Հարցին՝ ինչո՞ւ է գաղտնի պահվում քննչական խմբի նոր ղեկավարի անունը, ՀՔԾ պետը պատասխանեց.

«Որևէ գաղտնիքի խնդիր չկա, մեր ծառայության քննիչներից մեկն է, պարզապես ավելորդ ուշադրությունից նրան զերծ պահելու համար է»:

Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու հիմքեր կա՞ն, թե՞ ոչ:

ՀՔԾ պետը խոսեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Հարցին՝ որտեղի՞ց նրան այդքան գումար, Խաչատրյանը պատասխանեց, որ անհրաժեշտ գումարն ինքը՝ Ղազարյանը չի վճարել, այլ մարդ է վճարել, ով ինչ-որ հայտնի անուն չէ, և ՀՔԾ պետը դժվարացավ նրա անունը հիշել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

09:35 05.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

09:33 05.08.2025

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

09:24 05.08.2025

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

Վենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:15 05.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

09:10 05.08.2025

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

09:00 05.08.2025

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...

BACK_TO_TOP