20:35 24.02.2022
Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո մոտ ապագայում Փարիզում անց է կացվելու հայ-ֆրանսիական համաժողով, որը նոր հեռանկարներ կբացի հայ երիտասարդության առջև և կնպաստի հայ-ֆրանսիական երկկողմ կապերի ամրապնդմանը։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այդ մասին Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում տեղեկացրել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը` շնորհավորելով երկու երկրներին կարևոր տարեդարձի կապակցությամբ։
«Արդեն երեսուն տարի է` Ֆրանսիան, առավել քան երբևէ, Հայաստանի կողքին է`օգնելով նրան վերականգնվել և նայել դեպի ապագա։ Սա ուրախության մի պահ է։ Կեցցե՛ ֆրանս-հայկական բարեկամությունը։ Եվ ի գործ դեպի գալիք 30 տարիներ», – ասել է ֆրանսիացի դիվանագետը։
Լըմուանը նաև տեղեկացրել, որ ֆրանսիական կողմը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել է տնտեսական համագործակցության մի հավակնոտ ճանապարհային քարտեզ, և շուտով Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո Փարիզում անց կկացվի ֆրանսիական և հայ քաղաքացիական հասարակությունների համագործակցության` «Հավակնություններ. Ֆրանսիա-Հայաստան» խորագիրը կրող ֆորումը։
«Այն կմիավորի երկկողմ հարաբերությունների հիմնական դերակատարներին և համոզված եմ` թույլ կտա ի հայտ բերել նոր գաղափարներ և նոր նախագծեր։ Ֆորումի նպատակն է հեռանկար բացել հայ երիտասարդության առջև և ավելի ամրապնդել մեր երկու երկրների միջև կապերը», – հավելել է Ժան-Բատիստ Լըմուանը։
17:52 08.06.2025
Ֆիցո. Սլովակիայի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից հնարավոր չէ խուսափելՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ անհնար է խուսափել երկրի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից։ Նա այս մասին լրագրողներին ասել է՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին ներկայացված առաջարկները՝ անդամների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ։ «Գրեթե անհնար է խուսափել պաշտպանական ծախսերի աստիճանական աճից: Այնուամենայնիվ, եթե որևէ մեկը կարծում է, որ մենք վաղը ՀՆԱ-ի 2%-ից կանցնենք ՀՆԱ-ի 5%-ի, ապա […] ...
17:34 08.06.2025
AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համարԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է տիկտոկեր Խաբի Լեյմին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հաղորդում է AFP-ին: AFP-ին՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի խշխանությունների փաստաթղթերին, տիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարրի Ռեյդի միջազգային օդանավակայանում՝ վիզայի կանոնակարգը խախտելու համար։ Կարճատև կալանքից հետո նրան թույլատրվել է կամավոր լքել Միացյալ Նահանգները։ Ըստ TikTok-ի՝ իտալացի […] ...
17:26 08.06.2025
Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոցՀունիսի 7-ին Արարատի մարզում՝ Ոսկետափ գյուղում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արամ Ասատրյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Գրիգոր Կարապետյանի վարած մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային […] ...
17:14 08.06.2025
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...
17:06 08.06.2025
Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվելԱնհայտ անձը նռնակ է նետել և անկանոն կրակ բացել Եմենի Ալ-Բեյդա նահանգի մզկիթներից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին Կարն ալ-Ասադ գյուղում, որտեղ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, հարձակվողը, հնարավոր է, հոգեկան խանգարում է ունեցել: […] ...
16:55 08.06.2025
Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկիցՀունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...