Եվս երկու գրավված բնակավայր. ՌԴ ՊՆ վերջին տվյալները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+13.09 oC

Եվս երկու գրավված բնակավայր. ՌԴ ՊՆ վերջին տվյալները

12:43 26.02.2022

Ռուսաստանի ռազմածովային ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի 8 ռազմական նավ։ Ուկրաինայում ռազմական գործողություններն անցած գիշերվա ընթացքում շարունակվել են: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զինված ուժերը գրավել են Բախմուտովկա և Գրեչիշկինո բնակավայրերը։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել ոչնչացված զինտեխնիկայի և ռազմական ենթակառուցվածների վերաբերյալ:

«Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություների զինված կազմավորումները, Ռուսաստանի զինված ուժերի կրակային աջակցությամբ, մեկ օրում ընդլայնել են ներխուժումները հակառակորդի պաշտպանական տարածքներ և շարունակում են զարգացնել հարձակողական հաջողություններ:

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերը խորացել են 30 կիլոմետր և գրավել Բախմուտովկա և Գրեչիշկինո բնակավայրերը։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կազմավորումներն ու զորամասերը, առաջ շարժվելով Նովոմայսկոյեի ուղղությամբ, առաջ են գնացել ևս 6 կիլոմետր։

Ազգայնական գումարտակները, նահանջելով, պայթեցնում են էլեկտրական ենթակայաններն ու իրենց ետևում գտնվող գետերի կամուրջները։

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լիակատար վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի վրա։ Ռուս զինծառայողները ձեռնարկում են բոլոր միջոցները՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու և ուկրաինական հատուկ ծառայությունների և ազգայնականների կողմից սադրանքները բացառելու համար»,- ասել  ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նաև նշել է, որ գիշերը ՌԴ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել հեռահար ճշգրիտ զինատեսակներով՝ օդային և ծովային թեւավոր հրթիռներով ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ։

«Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ հարվածներ հասցվում է միայն Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վրա՝ բացառելով բնակելի և սոցիալական ենթակառուցվածքների վնասները։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։

Դրանց թվում՝ 14 ռազմական օդանավակայան, 19 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 24 «Ս-300» և «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, 48 ռադիոտեղորոշիչ կայան։

Խոցվել է 7 մարտական ​​ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք։

Ոչնչացվել է 87 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 28 կայանք, 118 միավոր հատուկ ռազմական մեքենա։

Ռուսաստանի ռազմածովային ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի 8 նավ»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP