Բելառուսում ավարտվել է սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Բելառուսում ավարտվել է սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը

21:52 27.02.2022

Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվել է փետրվարի 27-ին։

Ընդհանուր առմամբ, Բելառուսում ձևավորվել է 5510 ընտրատեղամաս, որոնք բաց են եղել տեղական ժամանակով ժամը 8.00-ից մինչև 20.00-ը: ԿԸՀ-ի վերջին տվյալներով՝ ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 6 812 771 մարդ։ Միևնույն ժամանակ, որոշում էր ընդունված արտերկրում տեղամասեր  չբացել հյուպատոսական մարմիններում  ոչ բավարար թվով քաղաքացիների գրանցման , ընդունող երկրներում համաճարակաբանական իրավիճակի, ինչպես նաև անվտանգության ապահովման հարցում ունեցած անվստահության պատճառով։

Հանրաքվեին մասնակցել են շուրջ 45000 ազգային դիտորդներ, շուրջ 200 միջազգային և օտարերկրյա դիտորդներ՝ ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից, ՀԱՊԿ ԽՎ-ից, ԱՊՀ երկրների ԿԸՀ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ, այդ թվում՝ ԵՄ երկրներից։

Բելառուսի  սահմանադրության փոփոխության նախագիծը, մասնավորապես, ենթադրում է, որ նույն անձը կարող է նախագահ լինել երկու ժամկետից ոչ ավելի։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ սահմանադրության մեջ կարող է հայտնվել Համաբելառուսական ժողովրդական ժողովի մասին բաժին, որը կդառնա Բելառուսի ժողովրդավարության բարձրագույն ներկայացուցչական մարմինը, կհաստատի ներքին և արտաքին քաղաքականության հիմքերը, ռազմական դոկտրինան և  երկրի ազգային անվտանգության հայեցակարգ։ Նախագծով նախատեսվում է, որ նախագահին կարող է պաշտոնանկ անել Համաբելառուսական ժողովրդական ժողովը սահմանադրության համակարգված կամ կոպիտ խախտման,դավաճանության կամ այլ ծանր հանցագործության կատարման դեպքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

BACK_TO_TOP