19:53 01.03.2022
Ուկրաինան վերլուծում է ռուսական պատվիրակության հետ նախօրեին կայացած հանդիպման արդյունքները։ Կիևը պատրաստ կլինի նոր հանդիպման, եթե անհրաժեշտ լինի, բայց չի գնա բանակցությունների, եթե Մոսկվան «վերջնագրեր հայտարարի»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հիմա վերլուծում ենք երեկ տեղի ունեցածը, հայտարարված դիրքորոշումները։ Նախագահն ամբողջությամբ տեղեկացված է զրույցի բոլոր մանրամասներին։ Մենք կսահմանենք մեր դիրքորոշումը, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում, կպատրաստվենք նոր հանդիպման»,- ասել է Կուլեբան՝ չհայտնելով նոր հանդիպման հնարավոր ամսաթիվը։
Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպել և կարգավորել իրավիճակը դիվանագիտական ճանապարհով, սակայն ընդգծել է, որ Ուկրաինան չի գնա «բանակցությունների, եթե Ռուսաստանի Դաշնությունը ծրագրի հայտարարել իր վերջնագրերը»։ «Մենք լուծումներ ենք փնտրելու, բայց չենք ենթարկվի ռուսական վերջնագրերին»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ ռուսական աղբյուրը հայտնել էր, որ ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա մարտի 2-ին։
Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը Բելառուսի Գոմելի մարզում տեղի են ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ, հանդիպումը տևել է հինգ ժամ։
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...