ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել է Կիևում ռազմական օբյեկտներին սպասվող հարվածների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+16.09 oC

ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել է Կիևում ռազմական օբյեկտներին սպասվող հարվածների մասին

20:51 01.03.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել էր Կիևում ռազմական օբյեկտներին սպասվող հարվածների մասին: Պաշտպանական գերատեսչությունը մարդկանց կոչ է արել հեռանալ իրենց տներից:

Կիևի բնակիչները համացանցում տեսանյութեր են տեղադրում, որտեղ երևում են հեռուստաաշտարակի մոտ պայթյունները:

Ըստ Daily Mail-ի՝ տեղի է ունեցել երկու պայթյուն: Պայթյուններից հետո աշտարակը կանգուն է մնացել:

Kyiv Independent-ը հայտնել է, որ ուկրաինական հեռուստաընկերությունները դադարեցրել են աշխատանքը Կիևի հեռուստաաշտարակին հարվածներ հասցնելուց հետո։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

13:30 06.05.2024

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ […] ...

Իսրայելի պաշտպանության նախարարը Պենտագոնի ղեկավարին հայտնել է Ռաֆահում գործողության անխուսափելիության մասին

13:13 06.05.2024

Իսրայելի պաշտպանության նախարարը Պենտագոնի ղեկավարին հայտնել է Ռաֆահում գործողության անխուսափելիության մասին

Իսրայելն անխուսափելի է համարում Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաք զորքեր մտցնելը։ Այդ մասին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռախոսազրույցում հայտնել է իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինին։ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Օսթինի հետ Գալանտի զրույցը տեղի է ունեցել գիշերը, իսրայելցի նախարարը զրուցակցին տեղեկացրել է Պաղեստինյան անկլավի հետ սահմանին գտնվող «Քերեմ Շալոմ» […] ...

Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ ԱԺ նախագահը`ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին

12:30 06.05.2024

Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ ԱԺ նախագահը`ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցի մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ «Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, և կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2024 […] ...

«Հըզբոլլահը» հարձակվել է Գոլանի բարձունքներում Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանման վրա

11:52 06.05.2024

«Հըզբոլլահը» հարձակվել է Գոլանի բարձունքներում Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանման վրա

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը տասնյակ «Կատյուշա» հրթիռային կայաններով հարձակվել է 210-րդ տարածքային դիվիզիայի շտաբի վրա Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական Նաֆահ ռազմաբազայում, ասվում է շիական շարժման հաղորդագրության մեջ։ «Տասնյակ «Կատյուշա» հրթիռների հարձակումը Գոլանի բարձունքներում հակառակորդի 210-րդ դիվիզիայի շտաբի վրա իրականացվել է ի պատասխան իսրայելական բանակի գիշերային ռմբակոծության Բեքաա հովտի Նաբի Շիթ և Ալ-Սաֆարի քաղաքների միջև, որից մի […] ...

Հունգարիայում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը

11:38 06.05.2024

Հունգարիայում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը

Մենկարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ։ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը։ ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

11:29 06.05.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը` Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և ուղեկցությամբ այցելել է ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Սևան քաղաքում նա ծանոթացել է […] ...

BACK_TO_TOP