18:41 02.03.2022
Շիրակի մարզի հրատապ լուծում պահանջող խնդիրների ցանկն հայտնի է, պետական ֆինանսավորման չափը հաստատվելու դեպքում արդեն Շիրակի մարզպետարանը կառանձնացնի ամենահրատապները։ Մարզի 6 համայնքներից ստացվել են ենթակառուցվածքների նորոգումների փաթեթներ, դրանց թիվը 150-ից ավելին է` ճանապարհաշինություն, շենքերի տանիքների նորոգում, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի նորացում, կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգում և այլն։ Գյումրիում, որպես հրատապ լուծում պահանջող, առանձնացվել են միջպետական նշանակության 2 փողոցի և մոտ 160 բնակելի շենքերի տանիքների նորոգումներ։
Գյումրիի Շիրակացի փողոցն ունի միջպետական նշանակություն, այն ճանապարհներից մեկն է, որը տանում է հայ-վրացական սահման՝ Բավրայի անցակետ։ Ծանրաբեռնվածությունը փողոցի բեռնափոխադրումների առումով է նաև մեծ, նման կարևորության փողոցի 3 կմ-ից ավելի հատվածը գարուն-ամառ-աշուն սեզոններին երթևեկելի են պահում ընթացիկ՝ փոսային նորոգումներով, իսկ ասֆալտած փոսի կողքին մեկ ուրիշն է բացվում։
Մարզի հրատապ խնդիրների լուծման այս տարվա ցանկը կազմելիս քաղաքապետարանն առաջնահերթ առաջարկել է ընդգրկել Շիրակացի փողոցը։ Հրատապ է հիմնանորոգումը, մասնավորապես, Դուդկոյից մինչև Անի թաղամասի վերջ ձգվող 3,2 կմ երկարության հատվածում։ Փողոցն ամբողջությամբ հիմնանորոգելու անհրաժեշտություն ունի, բայց խնդիրն այն է, որ ջրամատակարարման ցանցը հինն է մնացել ու վատ վիճակում է։
«Պլանավորված է, ծրագիր կա՝ մինչև էս տարվա կես էդ հատվածն էլ ամբողջությամբ փոխել, մնում է որոշակի հատվածներում կոյուղու ցանցը նորոգել։ Փողոցաշինության ժամանակ ջրամատակարարման ցանցն ամբողջությամբ կարդիականանա, իսկ կոյուղին հատվածաբար, որտեղ կարիք եղավ»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։
Փոսային նորոգումները Շիրակացիում երկար չեն ձգում նաև այն պատճառով, որ փողոցը չունի ջրահեռացման ցանց, ձյան հալվելուն պես փողոցում խոռոչներ են առաջանում, իսկ հորդ անձրևներին ջրածածկվում է։ Դրենաժային համակարգի կառուցումը այս փողոցի առաջնային հարց է դիտարկվում։
Վազգեն Սարգսյան 6 բազմաբնակարան շենքի ծակ ու վնասված տանիքի հետևանքները բնակարաններում են։ Հրատապ խնդիրների լուծման ծրագրում հաշվառված շենքերից մեկն է, իսկ այդպիսիք, որոնց տանիքների նորոգումը հրատապներից են, 159-ն են։ Ամեն տարի հրատապ խնդիրների լուծման ծրագրի փաթեթ ներկայացնելիս այս շենքը հայտնվում է այդ ցանկում։ 1959 թվականից բնակեցված շենքում թեկուզ մասնակի վերանորոգումներ չեն եղել։ Շենքի վերին՝ չորրորդ հարկում, արդեն ապրողներ չկան, ժամանակավոր հեռացել են կաթող տանիքի պատճառով։
Շիրակի մարզպետարանում ավարտել են մարզի բոլոր՝ 6 համայնքներում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները հաշվառել, ցանկը պատրաստ է։ Ընդհանուր առմամբ, մոտ 160 տեսակի խնդիր է գույքագրվել, ըստ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի, բոլորն էլ առաջնային են համարվում համայնքների համար։
«Մասնավորապես առանձնացվել են ճանապարհաշինություն, կրթական օբյեկտների հիմնանորոգում կամ վերանորոգում, մարզական օբյեկտներ, ջրամատակարարում, ջրահեռացում և այլ մշակութային օբյեկտներ։ Հրատապ լուծում պահանջող խնդիրները միշտ ֆինանսավորվում են պետական բյուջեով, բայց նաև եթե լինեն դոնորային կազմակերպություններ, ներկայացված ցանկից կընտրվի ամենահրատապը, և կներկայացնենք դոնորներին, որը լինի՝ միանշանակ կօգտագործենք»,- նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
Իսկ հրատապների մեջ կան նաև խիստ հրատապ լուծում պահանջողները, բայց ֆինանսական ռեալ կամ մոտավոր հաշվարկներ չկան, թե ինչ չափի միջոցներ են հարկավոր դրանց լուծման համար։ Մարզի հրատապ լուծման խնդիրներից 30-ը զուգահեռ ներկայացրել են նաև այս տարվա նոր սուբվենցիոն փաթեթում, համայնքներին առաջարկվել է կազմել նախագծանախահաշվային փաստաթղթերը։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...