16:10 26.07.2018
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր ներկայացրել է 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիթորինգի արդյունքները: Ուսումնասիրություն կատարելիս օգտվել է համացանցում տեղ գտած բաց տվյալներից:
Մանուկյանը կոռուպցիոն ռիսկեր է հայտնաբերել մրցույթը շահած մի շարք կազմակերպությունների գործելաոճում: Մասնավորապես, միլիոնավոր դրամների հասնող հանդերձանքի պայմանագիր կնքած կազմակերպություններից մեկը հայտարարագրել է մեկ աշխատող: Նույն ձևով շինարակական խոշոր կազմակերպություններից մեկը պայմանագրի կնքման պահին ունեցել է ընդամենը 8 աշխատող:
«Մայիսի 15-ի դրությամբ ամենաշատը բողոքարկվել են ՊՆ մրցույթները: Բողոքների 50 տոկոսը բավարարվել է: Մի կողմից կարող ենք սա դրական համարել, բայց մյուս կողմից ստացվում է, որ խախտվել են այդ 50 տոկոսի իրավունքները»,- ասաց Մանուկյանը:
Հետազոտական կենտրոնի նախագահը նկատել է նաև, որ բյուջետային տնտեսումների հաշվին տարվա ավարտին ճոխ գնումներ են արվում:
«Միշտ և բացառություն չէ նաև 2017-ը, սովորաբար, երբ տնտեսումներ են լինում, Ամանորի միջոցառումներն են ի հայտ գալիս, պլանշետների ու թանկարժեք ժամացույցների նվերներն են ի հայտ գալիս: Պատվիրատուն այլընտրանք ունի՝ վերադարձնել տնտեսված գումարները պետբյուջե կամ կատարի ծախսեր, որի միջոցով կբարձրացնի կազմակերպչական ոգին»,- ասաց տնտեսագետը:
17:34 08.06.2025
AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համարԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է տիկտոկեր Խաբի Լեյմին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հաղորդում է AFP-ին: AFP-ին՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի խշխանությունների փաստաթղթերին, տիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարրի Ռեյդի միջազգային օդանավակայանում՝ վիզայի կանոնակարգը խախտելու համար։ Կարճատև կալանքից հետո նրան թույլատրվել է կամավոր լքել Միացյալ Նահանգները։ Ըստ TikTok-ի՝ իտալացի […] ...
17:14 08.06.2025
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...
17:06 08.06.2025
Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվելԱնհայտ անձը նռնակ է նետել և անկանոն կրակ բացել Եմենի Ալ-Բեյդա նահանգի մզկիթներից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին Կարն ալ-Ասադ գյուղում, որտեղ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, հարձակվողը, հնարավոր է, հոգեկան խանգարում է ունեցել: […] ...
16:55 08.06.2025
Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկիցՀունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...
16:43 08.06.2025
Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում էՀայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։ ...
16:35 08.06.2025
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ ՄատենադարանՏավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից: Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում […] ...