Վահան Քերոբյանը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը քննարկել են փոխադարձ արտահանումների ծավալների ավելացման հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Վահան Քերոբյանը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը քննարկել են փոխադարձ արտահանումների ծավալների ավելացման հարցերը

18:39 03.03.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի խորհրդարանի պատգամավորներ, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արշակ Ասլանյանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է․

«Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ․ 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, և  մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։ Հուսով եմ՝ այցի շրջանակում նախատեսված հանդիպումներն արդյունավետ կանցնեն և կնախանշվեն նոր համատեղ նախագծեր, որոնք առավել կնպաստեն մեր երկու երկրների միջև առևտրային կապերի ուժեղացմանն ու խոշոր ծրագրերի իրականացմանը»։

ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինն իր կողմից ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են քաղաքական ու մշակութային բարձր մակարդակի հարաբերություններ, և անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի տնտեսության ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը նույնպես հասնի նման բարձր մակարդակի։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ արտահանումների ծավալների ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, իրանական ընկերությունների մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման,  բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հարցերին։

Քննարկվել է նաև իրանական բեռնատարների համար ՀՀ մուտքի տուրքերի նվազեցման հնարավորությունը։ Այս առնչությամբ Վահան Քերոբյանը նշել է, որ գործող կարգավորումների շրջանակում ջանքեր կգործադրվեն խնդիրը կարգավորելու ուղղությամբ։

Վահան Քերոբյանն առաջարկել է իրանական կողմին, բացի Եվրասիական տնտեսական միությունից, դիտարկել նաև երկու երկրների արտադրանքը դեպի երրորդ երկրներ արտահանելու հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև մեքենաշինության ոլորտում համատեղ նախագծերի և ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ հատկապես շեշտադրելով էլեկտրական մեքենաների արտադրության հնարավոր կազմակերպումը։

Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Այս համատեքստում Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը նշել է, որ իրանական կողմը հատկապես հետաքրքրված է Հայաստանից դեպի Իրան մանր եղջերավոր կենդանիների արտահանմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP