19:36 04.03.2022
Այսօր ժամը 15-ի սահմաններում ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղ ահազանգ է ստացվել «Գյումրի» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքից այն մասին, որ հոսպիտալացվել է Գյումրիի բնակիչ, 1956 թվականին ծնված կին, որի մոտ հայտնաբերվել են բոտուլիզմի ախտանշաններ։ Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղ տնօրենի տեղակալ Արմինե Անդրյանը։
«Կատարվել է էպիդ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ տան 6 անդամներից երեքը օգտագործել են պահածոյացված պոմիդորի մարինադ։ Նրանցից 66-ամյա կինը գանգատներով դիմել է հիվանդանոց։ Նրա մոտ առկա է երկտեսություն, կլման ակտի խանգարում, ինչը բնորոշ է բոտուլիզմին։ Նույն ընտանիքի ևս երկու անդամներ, որոնք կերել են նույն մարինադից, գանգատներ չունեն, սակայն գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Խորհուրդ է տրվում պահածոյացված մթերքն առանց եռացնելու չօգտագործել։ Իսկ որ ամենաճիշտն է՝ պետք է չպահածոյացնել»,- SHANTNEWS-ին հայտնել է Արմինե Անդրյանը։
Ըստ Արմինե Անդրյանի՝ սա Շիրակի մարզում այս տարի գրանցված արդեն երկրորդ դեպքն է։ Մի քանի օր առաջ բոտուլիզմի ախտանշաններով ինֆեկցիոն բաժանմունք ևս մեկ հիվանդ է տեղափոխվել, որն օգտագործել է պոմիդորի մարինադ և խավիար։ Երկու հիվանդները շարունակում են ստացիոնար բուժում ստանալ, նրանց ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ։ Երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...