Քննարկվել են Որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացին առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Քննարկվել են Որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացին առնչվող հարցեր

19:24 04.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացի մեկնարկի հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացի մեկնարկի հարցը, կազմվել են ժամանակացույց և գործողությունների պլան: Ինքնահավաստագրման գործընթացին վերաբերող քննարկումները կկրեն շարունակական բնույթ:

Նշենք, որ 2003 թվականին Եվրոպայի բարձրագույն կրթության նախարարները, հանդիպելով Բեռլինում, կոչ են արել ԵԲԿՏ-ին միացած երկրներին մշակելու Որակավորումների ազգային շրջանակներ, ինչպես նաև ստեղծելու ԵԲԿՏ-ի Որակավորումների համաեվրոպական շրջանակ։ 2005 թվականին Եվրոպական նախարարների Բերգենյան համաժողովում ընդունվել է ՈՇ-ԵԲԿՏ որակավորումների համընդհանուր շրջանակը՝ միայն բարձրագույն կրթության մակարդակների համար, իսկ 2008 թվականին ընդունվել է Որակավորումների եվրոպական շրջանակը, որը ներառում է կրթության բոլոր մակարդակները՝ սկսած հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն։ 2005 թվականին Բոլոնիայի գործընթացին միանալուց հետո՝ 2008 թվականին, Հայաստանում մեկնարկել է Որակավորումների ազգային շրջանակի մշակման գործընթացը, որը հաստատվել է 2011 թվականին և վերանայվել 2016 թ.-ին:

Որակավորումների ազգային շրջանակը և Որակավորումների ոլորտային շրջանակները կարևոր գործիքներ են որակավորումների ճանաչման ապահովման և կրթական ծրագրերի վերանայման համար։

2007 թվականին Լոնդոնի նախարարական գագաթաժողովում որոշում է կայացվել իրականացնելու Որակավորումների ազգային շրջանակների համադրում համաեվրոպական շրջանակի հետ ինքնահավաստագրման գործընթացի միջոցով։ Լինելով Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի անդամ՝ Հայաստանը ստանձնել է հանձնառություն իրականացնելու ՈԱՇ-ի ինքնահավաստագրման գործընթաց: Ներկայումս այդ հանձնառությունը չեն իրականացրել միայն Բոլոնիայի գործընթացի անդամ 7 երկրներ:

Ինքնահավաստագրման համար առկա են որոշակի չափանիշներ և գործընթացներ, որոնց մեջ ներառված են որակին վերաբերող որոշ դրույթներ, ճանաչմանն առնչվող հարցեր և այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP