22:12 08.03.2022
Կազմվում է Ջրաձոր գյուղի վերաբնակեցման նախագիծը, որի աշխատանքները մեկնարկել են դեռ նախորդ տարվանից: Գյուղը տեղափոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ, որն ըստ ժամանակացույցի, պետք է մեկնարկի այս տարվա երրորդ եռաամսյակում: 25, ապա 60 միլիոն խմ ծավալով ջրամբարում ջուր կուտակելու դեպքում Ջրաձոր գյուղի հիմնական մասն ու ճանապարհը կծածկվեն ջրով:
Մինչ այս գյուղը տեղահանելու և այլ տարածքում նոր գյուղ հիմնելու որոշում էր կայացվել, իսկ նախագծող ընկերության աշխատանքային խմբերը Ջրաձորում իրականացրել են ընտանիքների հաշվառման, բնակարանների ու կցակառույցների գույքագրման աշխատանքներ:
Ջրաձորի բոլոր տներն ու առկա շինությունները գույքագրվել են, ընտանիքների փոխհատուցումը կլինի գույք՝ գույքի դիմաց սկզբունքով: Նախագծողները ջրաձորցիներին են ներկայացրել առանձնատների կառուցման մի քանի տարբերակներ: Դրանցից մեկում մոդուլային տներն ունենալու են միաձև կառուցվածք, մյուսում հաշվի են առնված ընտանիքների անդամների թիվն ու ներկայիս տան մակերեսը։
«Մենք ունենք մի քանի տիպի տների նախագծեր, որոնք հաստատված են քաղաքաշինության կոմիտեի և կառավարության կողմից: Ամենափոքր տների մակերեսը 60-67 քմ են, որոնք ունեն հնարավորություն առանց որևէ մեծ բարդությունների ընդլայնվելու: Ունենք նաև մեծ քառակուսի մակերեսներով տներ՝ մինչև 110 քմ բնակելի մակերեսով»,- նշում է Ջրաձոր նոր գյուղի հողերի ձեռք բերման և վերակառուցման ծրագրի համակարգող Ռուստամ Մելքոնյանը:
Նոր գյուղի վերաբնակեցման համար հատկացվել է 32 հեկտար տարածք, տները կառուցվելու էն շուրջ 20 հեկտարի վրա, մյուս տարածքները կհատկացվեն անասնագոմերի շինարարության համար, որոնք ըստ նախագծի կառուցվելու են գյուղից դուրս: Այս ընթացքում նախագծում փոխվել են փոխհատուցվող տների թիվը: Նախնական նախագծով նոր հատկացված տարածքում կկառուցվեն 80 առանձնատներ:
Մինչ նախագծի ավարտը հնարավոր է կառուցվող տների թվի փոփոխություն կատարվի, դա պայմանավորված է ներկայում մեկ տան մեջ մի քանի ծուխ ապրելու հանգամանքից: Բնակիչները նախագծող ընկերությանը ներկայացրել են աճող ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը ևս:
Գյուղացիները գումարային փոխհատուցումներ կստանան նաև իրենց կցակառույցների համար, մինչ այդ տները կսեփականաշնորհվեն ու կստանան կադաստրային վկայականներ։ Մինչ օրս Ջրաձոր գյուղի տներին սեփականության վկայականներ չեն տրվել: Վերաբնակեցումից հետո բնակիչներն իրենց հին տներն ու կցակառույցները հանձնելու են պետությանը:
«Բնակիչը տունը նվիրում է, նվիրատվություն է տալիս կառավարությանը, իսկ կառավարությունը իրան նվիրում է նոր տուն: Օժանդակ կառույցների հետ կապված՝ գնահատվում են և փոխհատուցվում են: Հետագայում կառավարության որոշումով կցակառույցները կապամոնտաժվեն և շինանյութը կտրվի համայնքին»,- նշում է Ռուստամ Մելքոնյանը:
Քննարկվում է նաև Ջրաձորի խոնարհված եկեղեցու քարերը նոր գյուղ տեղափոխելու և վերակառուցելու տարբերակը: Նոր գյուղում կկառուցվի նաև վարչական մեծ շենք, որտեղ կտեղակայվեն դպրոց, մանկապարտեզ, բուժկետ ու վարչական կենտրոն: Գյուղի վերաբնակեցման ծրագրի ընդհանուր արժեքը 4 միլիարդ 950 միլիոն դրամ է գնահատվել, իսկ ծրագրի ավարտի համար սահմանվել է 67 ամիս ժամանակ:
Մեկ-երկու ամսից նոր գյուղի կառուցման համար հատկացված տարածքում կսկսվեն երկրաբանական ուսումնասիրությունները: Մինչ այդ, ամռանը նախատեսվում է սկսել նաև Կապսի ջրամբարի շինարարությունը, որի կառուցման համար հայտարարված մրցույթը մի քանի անգամ արդեն հետաձգվում է։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...