11:37 09.03.2022
Ուկրաինայի ազգային գվարդիայի փաստաթղթերը, որոնք հաստատում են Կիևի կողմից մարտին Դոնբասում հարձակողական գործողության նախապատրաստումը, հայտնվել են ռուս զինվորականների մոտ, ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուս զինծառայողների մոտ են հայտնվել Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթերը: Այդ փաստաթղթերը հաստատում են Կիևի ռեժիմի կողմից 2022 թվականի մարտին Դոնբասում հարձակողական գործողության քողարկված նախապատրաստումը»,- ասել է նա լրագրողներին:
Կոնաշենկովն ընդգծել է, որ Պաշտպանության նախարարությունը լավ է հիշում Կիևի վարչակազմի՝ փետրվարին արևմտյան ԶԼՄ-ների կողմից տարածված հայտարարությունները Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների զինված զավթման պլանների բացակայության և բոլոր հարցերը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու ցանկության մասին»։«Սակայն Ուկրաինայի ազգային գվարդիայի ռազմական գաղտնի փաստաթղթերի բնօրինակները հստակորեն ապացուցում են այդ հայտարարությունների կեղծ լինելը»,- ասել է գեներալը։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի տրամադրության տակ է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանի 2022 թվականի հունվարի 22-ի հրամանը։ Այն մանրամասն նկարագրում է Դոնբասում «Համախմբված ուժերի գործողության» գոտում հարձակողական գործողությունների համար հարվածային խմբերից մեկի նախապատրաստման ծրագիրը։ Փաստաթղթում զգալի ուշադրություն է դարձվում «կադրերի ընտրության, հոգեբանների կողմից բոլորի հետազոտման և նրանց բարձր մոտիվացիայի ապահովման» հարցերին։
Դոնբասը գրոհելու Ուկրաինայի գործողության պլանավորման մեջ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներգրավվածության հարցը մնում է անհասկանալի, ավելացնում է Կոնաշենկովը։ Բայց հայտնի է, որ ամերիկացի և բրիտանացի հրահանգիչներն ուկրաինական որոշ ստորաբաժանումների վերապատրաստել են «ՆԱՏՕ ստանդարտ» ուսումնական ծրագրերում։ Նրանք, մասնավորապես, վարժեցրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ օպերատիվ բրիգադի գումարտակային-մարտավարական խմբին։
Մոսկվայի տվյալներով՝ ուկրաինացիները պատրաստվում էին ավարտել Դոնբասում փետրվարի 28-ին հարձակման նախապատրաստությունը, սակայն ռուսական հատուկ գործողությունը խափանել է այդ ծրագրերը։
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...