18:30 09.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների ուսուցիչների խրախուսման արարողությունը «Շամս» հայատառ այբբենարանի հրատարակման 100-ամյա հոբելյանի առթիվ:
Կրթության ու դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցների՝ եզդիերեն դասավանդող 12 ուսուցիչների շնորհակալագրեր է հանձնել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Շնորհավորելով ներկա ուսուցիչներին՝ Արսեն Բաղդասարյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման գործընթացը և ներդնում է բոլոր ջանքերը կրթության որակի բարելավման ուղղությամբ: Հանրակրթության վարչության պետը հավաստիացրել է՝ պետությունը արժևորում է բոլոր այն մարդկանց, որոնք մեծ վաստակ ունեն կրթության ոլորտում՝ ապագա սերնդի համար որակյալ կրթություն ապահովելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ նախորդ տարի փորձարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը. այս տարի ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչների համար ևս նախատեսվում է այդ գործընթացը, որի արդյունքում նրանք կարող են օգտվել համակարգի ընձեռած հնարավորություններից:
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, Եզդիների ազգային միության ներկայացուցիչ Հասան Թամոյանն իր հերթին նշել է՝ 2021 թվականին եզդի ժողովրդի հայազգի մեծ բարեկամ Լազոյի՝ Հակոբ Ղազարյանի հեղինակությամբ Էջմիածնում հրատարակվել է «Շամս» այբբենարանը՝ նաև եզդի դպրոցականների համար, որով դասավանդվել է մինչև 1928 թվականը: Նրա խոսքով՝ եզդիերենի դպրոցական մերօրյա դասագրքերը ՀՀ-ում սկսել են լույս տեսնել ու վերահրատարակվել 2005 թվականից՝ Ազիզ Թամոյանի և Հասան Թամոյանի համահեղինակությամբ: Նա փաստել է, որ այսօր եզդիերեն և եզդի գրականություն է դասավանդվում ՀՀ մարզերի 4 և Երևանի շուրջ 40 դպրոցներում:
«Այսօր տեղի է ունենում պատմական իրադարձություն, որովհետև Հայաստանից բացի՝ աշխարհի ոչ մի երկրում եզդիներն իրենց մայրենի լեզվով կրթություն չեն ստանում: Այն, ինչ արվում է ՀՀ-ում եզդի ժողովրդի համար, իր նմանը չունի աշխարհի և ոչ մի երկրում: Իմ համոզմամբ՝ այս ամենն առհավատչյան է մեր դարավոր եղբայրության»,- նշել է Հասան Թամոյանը:
Նա նաև նշել է որոշ խնդիրներ, որոնց ուղղությամբ ակնկալել է պետության գործուն քայլերը, որպեսզի էլ ավելի բարելավվի եզդիերենի դասավանդումը: Դրանք վերաբերել են ուսուցիչների բարձրագույն կրթության, նրանց վերապատրաստման և աշխատավարձի բարձրացման, դպրոցների շենքային պայմանների բարելավման և այլ խնդիրների:
Ի պատասխան՝ Արսեն Բաղդասարյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը միշտ բաց է ազգային փոքրամասնությունների կրթությանը վերաբերող տարբեր խնդիրներ քննարկելու և դրանց լուծումներ առաջարկելու տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ վերջերս փոփոխություններ են կատարվել դասագրքերի հայտագրման կարգում, որը թվայնացվել է, և որտեղ առանձին տող է սահմանված ազգային փոքրամասնությունների դասագրքերի համար: Արսեն Բաղդասարյանը փաստել է նաև, որ համապատասխան փոփոխություններ են կատարվել ուսուցիչների վերապատրաստման գործընթացում, ինչպես նաև աշակերտների՝ դպրոց ընդունելության կարգում:
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...