19:04 10.03.2022
Հովիտ գյուղի 500 հա վարելահողերի 50%-ից ավելին չի ոռոգվում, հող են մշակում անձրևի հույսով։ Վերջին 3-4 տարին երկնքի տված ջուրն էլ չի հասնում դաշտերին, երաշտի պատճառով բերք չեն հավաքում, թեկուզ որ մշակովի հողերի մեծ մասը Կառնուտի ջրամբարի կողքին են։ Ոռոգման ջուր չունենալու պատճառը ջրամբարի հարևանությամբ գտնվող պոմպակայանի թալանված վիճակն է։ Պոմպակայանը չի գործում 1996 թվականից, մնացել են պատերը։
Այս պոմպակայանից բաց ու փակ հուներով ջուրը Հովիտի դաշտերին հասնում է մոտ 5 կմ երկարության խողովակներով։ Դրանցից ընդամենը 800 մ-ն է նորմալ վիճակում, մնացած հատվածներն ունեն նորոգումների կարիք։ Պոմպակայանին պետք են նաև էներգախնայող երկու պոմպ և էլեկտրական համակարգի արդիականացում։
«Ընդհանուր տաշտակները լավ վիճակում են, մոտ 90 տոկոսը պահպանված է, կոսմետիկ նորոգում է պետք, դրանից հետո պոմպակայանն էլ որ գործի՝ մենք ջուր կունենանք»,- նշում է Հովիտի վարչական ղեկավար Ավետիք Սերոբյանը։
Հովիտի ոռոգման ջրի խնդիրն ընդգրկվել է այս տարվա սուբվենցիոն ծրագրում, նախնական արժեքը գնահատվել է մոտ 68 մլն դրամ։ Ծրագիրն իրականացնելու դեպքում ևս 300 հա վարելահող գյուղում ոռոգելի կդառնա։ Ախուրյան խոշորացված համայնքից, բացի Հովիտից, ոռոգման ցանցերի նորոգման և արդիականացման մի քանի հայտ էլ ներկայացրել են մյուս բնակավայրերը։ Մոտ 800 հա հողատարածք էլ Բասեն գյուղում է ջրազուրկ։ Գյուղի ոռոգման ջուրն հասնում է Արթիկ պոմպակայանից, այն էլ կորուստներով, բաց հունով ջուրն հոսում է քայքայված տաշտակներով կամ կիսախողովակներով։
«Էնտեղ ամբողջությամբ ավերված է, չի գործում 90-ականներից։ Ամբողջ ծրագիրը զրոյից ենք սկսելու՝ կամուրջների վերանորոգում, կիսախողովակների երկրաբանական աշխատանքներ կլինեն։ Կուսումնասիրենք, եթե հենասյուները պիտանի են, կպահենք, եթե ոչ՝ նույն տեղերով նոր հենասյուներ կանցկացնենք։ Սա Բասենի համար հրատապ խնդիր է»,- նշում է Ախուրյան խոշորացված համայնքի շինարարության բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Սարգսյանը։
Ոռոգման ցանցերի նորոգման ծրագրի նախնական արդյունքներով Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում ոռոգելի կդառնան մոտ 2100 հա հողեր։ Ոռոգման ցանցերի նորոգման և արդիականացման ամենամեծ փաթեթը ներկայացրել է Ախուրյան համայնքը, սուբվենցիոն ծրագրի ամբողջական հայտերի թվով Ախուրյանն ու Արթիկն են առաջատարները, յուրաքանչյուրը ներկայացրել է 10 հայտ, շուրջ 1,4 մլրդ դրամի շրջանակներում։
Իսկ ընդհանուր առմամբ, Շիրակի մարզից սուբվենցիոն ծրագրերի 44 հայտ է ներկայացվել, նախնական հաստատումները կան։ Դրանց գերակշիռ մասը՝ շուրջ 9 հայտ, վերաբերում են մանկապարտեզների կառուցմանն ու բարեկարգմանը։ Ամբողջ մարզից 8 հայտ փողոցների բարեկարգման, ասֆալտապատման բաղադրիչով են։
«Ունենք և մեքենասարքավորումների ձեռքբերում, և սալապատման աշխատանքներ իրականացնելու, և լուսավորման ցանցի անցկացում, և ոռոգման ջուր, և խմելու ջրագիծ։ Այսինքն՝ գրեթե բոլոր ծրագրերով հայտեր ունենք»,- նշում է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
Գումարային առումով ամենամեծ հայտը Գյումրիինն է՝ մոտ 2,9 մլրդ դրամ, նախատեսվում է 22 փողոցի ասֆալտապատում, 16 մանկապարտեզի բարեկարգում, ինչպես նաև շենքերի էներգախնայողության և ճանապարհների սպասարկման համար բազմաֆունկցիոնալ սարքավորումների ձեռքբերում։ Բոլոր հայտերը ամբողջական և ավարտուն փաթեթ կդառնան մինչև ապրիլի 27-ը։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...