12:35 10.03.2022
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները մտադիր են աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի, գազի և ածխի գնումներից, որպեսզի նվազեցնեն կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից։ Այս մասին ասված է Վերսալում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի նախագծում։
Փաստաթղթից հատվածներ է մեջբերում Reuters-ը. «Աճող անկայունության, ռազմավարական մրցակցության և անվտանգության սպառնալիքներին ընդառաջ մենք որոշել ենք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար և ձեռնարկել հետագա վճռական քայլեր՝ ամրապնդելու մեր եվրոպական ինքնիշխանությունը, նվազեցնելու մեր կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից և մշակելու մինչև 2030 թվականն աճի և ներդրումների նոր մոդել», – ասվում է արդյունքներն ամփոփող փաստաթղթի նախագծում։
Գործակալությունը նշում է, որ ԵՄ առաջնորդները միասնական ժամկետ չեն սահմանի ռուսական էներգակիրներից հրաժարվելու համար, քանի որ եվրոպական տարբեր երկրների համար դրանցից կախվածության աստիճանը մեծապես տարբերվում է։
Բացի այդ, Reuters-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, քիչ հավանական է համարում, որ գագաթնաժողովից հետո Ուկրաինային ԵՄ արագացված մուտքի հնարավորություն կտրվի։ «ԵՄ երկրների առաջնորդները դժվար թե Ուկրաինային առաջարկեն թեկնածուի կարգավիճակ, ավելի հավանական է, որ համագործակցությունը զարգացնեն ասոցացման համաձայնագրի շրջանակներում», – մեջբերում է գործակալությունը եվրոպացի պաշտոնյաներից մեկի խոսքերը։
19:14 24.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստըՀունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Քննարկվել են՝ – նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, – բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը, – էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման, – ինչպես նաև թեթև արդյունաբերության […] ...
19:06 24.06.2025
«Փյունիկի» մրցակիցը Կանանց ՉԼ–ումԵրևանի «Փյունիկի» կանանց թիմն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի բուլղարական NSA Sofia թիմի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Փյունիկի» կանանց թիմի եվրագավաթային մրցակցի անունը հայտնի է դարձել շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում: «Փյունիկն» ընդգրկվել է 3-րդ խմբում և իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին: ...
19:00 24.06.2025
Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման […] ...
18:52 24.06.2025
Քննարկվել են փորձաշրջան անցնող, վերջիններիս մենթոր հանդիսացող տնօրենների գործունեությանը վերաբերող մի շարք հարցերԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների ներկայացուցիչների, փորձաշրջանով նշանակված դպրոցների տնօրենների և վերջիններիս համար որպես մենթոր հանդիսացող տնօրենների հետ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են ՀՀ կառավարության 2023 թ. փետրվարի 9-ի թիվ 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության […] ...
18:45 24.06.2025
Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչԱրսեն Հովհաննիսյանը նշանակվել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին: Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը»,- նշված է հայտարարության մեջ: Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ Գյումրիի «Շիրակը» դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: Մինչև այս նա զբաղեցնում էր «Շիրակի» […] ...
18:39 24.06.2025
Հրդեհ Ջրվեժ թաղամասումՀունիսի 24-ին, ժամը 13:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում ամառանոց է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:02-ին: Այրվել է ամառային տաղավարը (75 քմ) և կենցաղային իրեր: ...