19:47 10.03.2022
Ամռանը պահածոյացրած մթերքը ձմռան ամիսների ամենահամով պաշարն է։ Տնային պայմաններում երբեմն մեծ քանակության պահածոյացված միրգ-բանջարեղենը մինչև գարուն սպառելու համար չի լինում։ Ու ստացվում է, որ ամռան փուշի ու ձմռան նուշի միտքն աղավաղվում է։ Հին ու նոր պահածոները խառնվում են իրար, իսկ դրանք ուտելն արդեն վտանգավոր է։
«Եթե խոսքը վերաբերում է տան պայմաններում պահածոյացված սննդին, ասեմ, որ հարուցիչը կա՝ նայած, թե ով երբ կբացի այն։ Մեկը բացում է, ասենք, հուլիսին, մեկը բացում է օգոստոսին, կամ տանը, ենթադրենք, հղի աղջիկ կա, սիրտը ուզում է, բացում են։ Ինչքան մոտ է փակած պահից մինչև բացելը, այնքան քիչ է թույնի առկայությունը»,- պարզաբանում է ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արմինե Անդրյանը։
Բժիշկ-մասնագետները փակ տարայում զարգացող բոտուլինային թույնն համեմատում են օձի թույնի հետ՝ 30․000 անգամ ուժեղ ազդեցություն ունի։ Տիկին Ծաղիկը բոտուլիզմի ակնհայտ ախտանիշներով Գյումրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել ծանր վիճակում։ 10 օր է՝ հիվանդանոցում է։ Ամուսիններով են կերել լոլիկի մարինադը, բայց վնասն արտահայտվել է տիկնոջ մոտ։
Պահածոն բացել ու եռացնել։ Սա գրեթե միշտ են հորդորում, խորհուրդ տալիս բժիշկ-մասնագետները, իսկ ընդհանրապես, տան պայմաններում պտուղ-բանջարեղեն պահածոյացնելը չեն խրախուսում։
«Պահածոն բացելուց հետո գոնե 15 րոպե պետք է այն եռացնել, և եթե անգամ թույն լինի, այդ թույնը կոչնչանա»,- նշում է Գյումրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը։
Բոտուլիզմի հարուցիչն, ըստ մասնագետների բացատրության, պտուղ-բանջարեղենի հողի հետ շփվելու արդյունքում է գոյանում։ Այլ կերպ ասած՝ դրանք սպորներն են։ Նույն տարայում պահածոյի մի մասը թունավորված կարող է լինել, մյուս մասը՝ ոչ, այսինքն՝ կախված է, թե հարուցիչը որտեղ է տեղակայվել։ Սա ևս միշտ շեշտում են մասնագետները։
«Օրինակ՝ 1կգ-անոց բանկայից կարող են տասը ուտել, բայց միայն մեկը թունավորվի, նույնիսկ, ասենք, նույն պղպեղի մի մասը երեխան ուտի, մյուս մասը՝ մայրը, երեխային ոչինչ չլինի, մայրը նույնիսկ մահանա»,- նշում է ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արմինե Անդրյանը։
Երկու տարբեր հասցեներից երկու տուժածները ինֆեկցիոն բաժանմունքում են հոսպիտալացվել նույն արտահայտված ախտանշաններով։ 10-ը օրում վիճակի կայունացում ունեն, բայց դեռ լիովին ապաքինված չեն։
«Հիվանդության նախնական ախտանշաններն են՝ երկտեսությունը, ձայնի խռպոտությունը, սրտխառնոց, կլման ակտի խանգարում»,- նշում է Գյումրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը։
Վերջին տարիներին բոտուլիզմի դեպքերը նվազել են, հիմա շատերը նախընտրում են սառեցման տարբերակով ձմռան պաշար ունենալ։ 2020 թվականին ինֆեկցիոն բաժանմունքում գրանցվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 3 տուժածով, 2021-ին դեպքեր չեն արձանագրվել։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...