19:31 10.03.2022
Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ֆրանսիա ժամանեցին ավելի 7,5 հազար ուկրաինացի փախստական, բայց այս թիվը շուտով կտրուկ կաճի: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ պաշտոնյայի՝ վերջին երկու օրերին Ֆրանսիա երկու հազար մարդ է եկել Ուկրաինայից: Փախստականների մեծ մասը ժամանում է Փարիզ և մայրաքաղաքային Իլ դե Ֆրանս շրջան:
Ներքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ առայժմ Հանրապետությունը հնարավորություն ունի ընդամենը 25 հազար մարդ ընդունել, սակայն, ապագայում, պատրաստ է ապաստան տալ ավելի մեծ թվով մարդկանց:
«Մենք փորձում ենք ապահովել պայմաններ ավելի մեծ թվով մարդկանց համար: Նրանք առաջիկա օրերին կամ շաբաթների ընթացքում զգալիորեն ավելին կլինեն: Մենք պետք է պատրաստ լինենք 50 հազար, և գուցե նույնիսկ 100 հազար փախստական ընդունելու»,- ասել է Ֆրանսիայի միջգերատեսչական ճգնաժամային կենտրոնի ղեկավար Ջոզեֆ Զիմետը:
Հիշեցննք՝ Ուկրաինայի իշխանություններին հաջողվել է արտերկիր տեղափոխել ՌԴ-ում գտնվող մի քանի հարյուր օտարերկրյա ուսանողների՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից և Իտալիայից: Նրանք տեղափոխվել են գնացքով Լվով-Մոզլիլի սահմանային կետով:
19:06 24.06.2025
«Փյունիկի» մրցակիցը Կանանց ՉԼ–ումԵրևանի «Փյունիկի» կանանց թիմն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի բուլղարական NSA Sofia թիմի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Փյունիկի» կանանց թիմի եվրագավաթային մրցակցի անունը հայտնի է դարձել շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում: «Փյունիկն» ընդգրկվել է 3-րդ խմբում և իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին: ...
19:00 24.06.2025
Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման […] ...
18:52 24.06.2025
Քննարկվել են փորձաշրջան անցնող, վերջիններիս մենթոր հանդիսացող տնօրենների գործունեությանը վերաբերող մի շարք հարցերԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների ներկայացուցիչների, փորձաշրջանով նշանակված դպրոցների տնօրենների և վերջիններիս համար որպես մենթոր հանդիսացող տնօրենների հետ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են ՀՀ կառավարության 2023 թ. փետրվարի 9-ի թիվ 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության […] ...
18:45 24.06.2025
Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչԱրսեն Հովհաննիսյանը նշանակվել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին: Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը»,- նշված է հայտարարության մեջ: Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ Գյումրիի «Շիրակը» դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: Մինչև այս նա զբաղեցնում էր «Շիրակի» […] ...
18:39 24.06.2025
Հրդեհ Ջրվեժ թաղամասումՀունիսի 24-ին, ժամը 13:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում ամառանոց է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:02-ին: Այրվել է ամառային տաղավարը (75 քմ) և կենցաղային իրեր: ...