Մեր երկրի համար պատանդների առուծախն ամոթ է. Կարո Փայլանը՝ Բրանսոնին կալանավորելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+17.09 oC

Մեր երկրի համար պատանդների առուծախն ամոթ է. Կարո Փայլանը՝ Բրանսոնին կալանավորելու մասին

12:12 27.07.2018

«Հենց ԱՄՆ-ն սպառնաց տնտեսական էմբարգոյով, հոգևորական Բրանսոնի նկատմամբ  տնային կալանք սահմանվեց։ Մեր երկրի համար պատանդների առուծախն ամոթ է»։

Ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի նկատմամբ տնային կալանք սահմանելու որոշման մասին Twitter-ի իր էջում նման գրառում է արել Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Հիշեցնենք, որ Բրանսոնը մեղադրվում է լրտեսության, ինչպես նաև գյուլենական համայնքի և PKK-ի  հետ կապեր ունենալու մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի և Հունաստանի առաջնորդները կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»

11:57 12.05.2024

Թուրքիայի և Հունաստանի առաջնորդները կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»

Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կսահմանեն «ճանապարհային քարտեզը», որին Անկարան և Աթենքը կհետևեն առաջիկա ժամանակահատվածում, կողմերը կքննարկեն նաև երթևեկության ավելացման հեռանկարները և Գազայում տիրող իրավիճակը, հաղորդում է Hürriyet թերթը: «Վաղը Անկարայում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին կընդունի նախագահ Թայիփ Էրդողանը։ Դեկտեմբերի 7-ին Աթենքում վերջին անգամ հանդիպած երկու առաջնորդները կորոշեն […] ...

Շվեյցարիայի փոխկանցլերը հանկարծամահ է եղել լեռներում

10:52 12.05.2024

Շվեյցարիայի փոխկանցլերը հանկարծամահ է եղել լեռներում

Դաշնային խորհրդի (կառավարության) նախագահ և Շվեյցարիայի փոխկանցլեր Անդրե Սիմոնացցին մահացել է լեռներում քայլելիս, ասվում է կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը: «Նա սիրում էր արձակուրդները լեռներում, ուրբաթ օրը, իր սիրելի արշավներից մեկի ժամանակ, նա կորցրել է գիտակցությունը և մահացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սիմոնացցին 55 տարեկան էր, ուներ երեք չափահաս […] ...

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, հաղթել է Շվեյցարիան

10:16 12.05.2024

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, հաղթել է Շվեյցարիան

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթել է Շվեյցարիան, որը հանդես էր գալիս Նեմոն «The Code» երգով: Երկրորդ հորիզոնականում Խորվաթիան էր, երրորդում՝ Ուկրաինան: Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ն հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում «Ժակո» երգով վաստակել է 183 միավոր և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:     ...

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Թել Ավիվում հակակառավարական ցույցը ցրելու համար

23:59 11.05.2024

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Թել Ավիվում հակակառավարական ցույցը ցրելու համար

Իսրայելի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և հեծյալ զորքեր է կիրառել Թել Ավիվում հակակառավարական ցույցը ցրելու համար, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ոստիկանության հետ համաձայնեցված բողոքի ակցիայի ավարտից հետո հարյուրավոր ցուցարարներ շարժվել են դեպի քաղաքի կենտրոնական մայրուղին՝ երթևեկությունը փակելու մտադրությամբ։ Հեծյալ ոստիկանները արգելափակել են ամբոխի ճանապարհը։ Ակտիվիստների որոշ խմբերի հաջողվել է ճեղքել արգելապատնեշները, ինչից հետո ցուցարարների դեմ […] ...

ՆԱՏՕ-ն գնահատել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը

23:51 11.05.2024

ՆԱՏՕ-ն գնահատել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը

Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի զինված ուժերը Ուկրաինա մտցնելու հնարավորությունը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով, դաշինքը շարունակում է շահագրգռված լինել Կիևին առավելագույն օգնություն ցուցաբերելու հարցում։ «Սակայն ՆԱՏՕ-ում, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այս պահին Ուկրաինայի տարածքում զորքեր տեղակայելու պլաններ կամ քաղաքական կամք չկա: Մեր աջակցությունը կապված է ՆԱՏՕ-ի և […] ...

Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայում

23:40 11.05.2024

Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայում

Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) սկսել է գործողություններ, որոնց նպատակն է կանխել ՀԱՄԱՍ-ի անդամների վերադարձը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաք։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է անկլավի այս հատվածում ռազմական գործողությունների ակտիվացման մասին։ «Վերջին շաբաթների ընթացքում մենք նկատեցինք ՀԱՄԱՍ-ի ջանքերը՝ վերականգնելու իր ռազմական հնարավորությունները Ջաբալիայում և գործողություններ ենք իրականացնում տարածքում՝ վերացնելու այդ սպառնալիքը», […] ...

BACK_TO_TOP