2021-ին Շիրակի մարզում աշնանացանի ցանքերը նվազել են 2500 հեկտարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+9.09 oC

2021-ին Շիրակի մարզում աշնանացանի ցանքերը նվազել են 2500 հեկտարով

18:48 14.03.2022

 

Շիրակի մարզի շուրջ 78 հազար հեկտար վարելահողերից նախորդ տարի ցանք է կատարվել 71 հազար հեկտարի վրա։ 2022-ի գյուղատնտեսական տարում սպասվում է, որ այս թիվը կպահպանվի, չնայած որ անցած տարի  2500 հեկտարով պակաս աշնանացան է կատարվել։ Շիրակի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ նախորդ տարի աշնանացան սերմնացուն կառավարությունը սուբսիդավորել է, բայց ցանքատարածքները նվազել են։

«2022-ի բերքի տակ ունենք ցանված աշնանացան 12 հազար 425 հեկտար, այս թիվն արդեն հստակ է, իսկ գարնանացանի և կերային մշակաբույսերի մասով գուցե նախորդ տարվա ցուցանիշը պահպանվի՝ շուրջ 21 հազար հեկտար»,- նշել է Ռոման Համայակյանը։

Ըստ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի՝ աշնանացանի սուբսիդավորումը կպահպանվի նաև այս տարի, գարնանցան հացահատիկային և կերային մշակաբույսերի սուբսիդավորումը այս տարի չի գործելու։Թեև մարզում սերմնացուի խնդիր չկա, գյուղացիական տնտեսությունները կարող են մատակարարներից ձեռք բերել սերմացու, սակայն արդեն առանց պետական սուբսիդավորման։

«Այս պահին մարզում նախորդ տարիներին մատակարարում իրականացրած կազմակերպությունները նորից ունեն բավարար քանակության գարնանացան հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմեր՝ որակյալ, հավաստագրված սերմնացու։ Մարզում քանակ կա, ցանկացողները կարող են ձեռք բերել շուկայական արժեքով»,- նշել է Ռոման Համայակյանը և ավելացրել, որ մարզում, բացի սելեկցիոն կայանից, կան նաև 4-5 տնտեսվարողներ, որոնք իրականացնում են  սերմերի ներկրումներ։

Շիրակի մարզի հացահատիկի հիմնական պաշարն ապահովում են Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանները։ Վերջին 3 տարում Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում չմշակվող վարելահողերն արդեն սկսել են մշակել, հիմնականում ցանում են վարսակ, գարի, իսկ ցածրադիր հատվածներում նաև աշնանացան ցորեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP