Դոնեցկում հայտնել են, որ «Տոչկա-Ու»-ի արձակած հրթիռի բեկորներից հիվանդանոցներ է տեղափոխվել 35 մարդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+26.09 oC

Դոնեցկում հայտնել են, որ «Տոչկա-Ու»-ի արձակած հրթիռի բեկորներից հիվանդանոցներ է տեղափոխվել 35 մարդ

22:15 14.03.2022

Դոնեցկում «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգից ուկրաինացի զինվորականների կողմից արձակված հրթիռի բեկորներից  մի քանի տասնյակ մարդ տեղափոխվել է քաղաքային հիվանդանոցներ,-  Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) առողջապահության նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Օպրիշչենկոյի հայտարարությունը հայտնում է   ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ հրթիռակոծության ժամանակ տեղում մահացել է 18 մարդ, ևս երկու հոգի ծանր վերքերից մահացել է հիվանդանոցում։ Օպրիշչենկոն հայտնել է, որ ընդհանուր առմամբ Դոնեցկի հիվանդանոցներ է տեղափոխվել 35 տուժած։

«Երեքի վիճակը ծանր է, երկուսը ծայրահեղ ծանր, նրանք մահացել են, մնացածն այժմ օգնություն են ստանում։ Նրանք կամ վիրահատարաններում են, կամ արդեն վերակենդանացման բաժանմունքներում»,- պարզաբանեց նա։

Օպրիշչենկոն նաև հավելել է, որ տուժածների թվում կա մեկ երեխա, որի վիճակը  միջին ծանրության  է։ ԴԺՀ-ի  առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այս պահին երեխան օգնություն է ստացել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը հրապարակել է ինքնաթիռի կործանման զոհերի վերջնական թիվը

20:30 24.06.2025

Հնդկաստանը հրապարակել է ինքնաթիռի կործանման զոհերի վերջնական թիվը

Հնդկաստանի կառավարությունը պաշտոնապես առաջին անգամ հրապարակել է հունիսի 12-ին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ահմադաբադի մոտակայքում Air India Boeing 787-8 Dreamliner-ի վթարի հետևանքով զոհերի ամբողջական թիվը։ Ինչպես հաղորդում է NDTV-ն՝ հղում անելով Գուջարաթի առողջապահության վարչությանը, վթարի հետևանքով զոհվել է 275 մարդ՝ 241-ը ինքնաթիռում և 34-ը՝ գետնի վրա։ Սա զոհերի վերջնական թվի առաջին պաշտոնական հաստատումն է։ Կառավարությունը նախկինում […] ...

ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցել

20:18 24.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նոր վնաս է գրանցել Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեքշաբթի օրվա հայտարարությունից առաջ տեղի ունեցած հարձակումներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Երկուշաբթի օրը ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդին ներկայացված մանրամասն գնահատականից բացի, գործակալությունը նաև բացահայտել է Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր հարվածային կետեր՝ Իրանում իրավիճակի […] ...

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

20:08 24.06.2025

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Սա քննարկման թեմա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը: «Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված […] ...

SHANTNEWS

20:00 24.06.2025

SHANTNEWS

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

19:50 24.06.2025

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

19:40 24.06.2025

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

Այս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...

BACK_TO_TOP