ՀԿ-ները կառավարությունից պահանջել են քայլեր՝ աշխատանքի անկախ պետական տեսչության ստեղծման ուղղությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՀԿ-ները կառավարությունից պահանջել են քայլեր՝ աշխատանքի անկախ պետական տեսչության ստեղծման ուղղությամբ

13:14 27.07.2018

Հինգ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում կառավարությանը քայլեր ձեռնարկել անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծելու ուղղությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Մենք՝ ներքոնշյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգիչ ենք համարում աշխատանքային իրավունքների եւ օրենսդրական կարգավորումների նկատմամբ արդյունավետ պետական հսկողության բացակայությունը և կոչ ենք անում կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծման ուղղությամբ։

Իրավունքի արտադատական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների բացակայությունը ու գործատուների անպատժելիությունը խոցելի ու անպաշտպան են դարձնում աշխատողներին Հայաստանում: Աշխատանքային իրավունքների համակարգային և պարբերական խախտումներից զատ, աշխատողների վրա կրկնապատկվում են ճնշումներն ու սպառնալիքները նախընտրական շրջանում կոնկրետ թեկնածուների օգտին ձայներ հավաքելու նպատակով, իսկ աշխատանքը կորցնելու մշտական սպառնալիքը հետ է պահում անձանց իրենց հիմնարար իրավունքները պաշտպանելուց: Նշվածի վառ ապացույց հանդիսացան 2017թ․ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կատարված մի շարք բացահայտումները։ Այսպես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակվեցին հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների կողմից իշխող կուսակցության օգտին ձայներ հավաքելու վերաբերյալ ձայնագրություններ։ Մամուլում նույն շրջանում տարածվեցին «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի աշխատակիցների վրա գործադրվող ճնշումները՝ ուղղված իրենց նախընտրած թեկնածուի օգտին քվեների ապահովմանը։ Հայաստանում գործող արհեստակցական միությունները, միաժամանակ, օբյեկտիվորեն չեն իրականացնում աշխատողների իրավունքների պաշտպանության իրենց առաքելությունը։ Առանց համապատասխան կառուցակարգերի ներդրման և արդյունավետ հսկողության միջոցների ստեղծման հեղափոխության ձեռքբերումներն ինքնին չեն կարող աշխատողներին պաշտպանել հետագայում նմանատիպ չարաշահումներից։

Նախկինում գործող աշխատանքի պետական տեսչությունն իրականացնում էր ստուգումներ, որի ընթացքում, բացի խախտումն արձանագրելուց, ուսումնասիրում էր նաև խախտման պատճառները եւ գործատուին դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ  ներկայացնում էր պարտադիր կատարման ենթակա գրավոր հանձնարարականներ, որոնք կարեւոր ապացույց էին հանդիսանում իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելիս: 2013թ․ պետությունը լուծարեց աշխատանքի պետական տեսչությունը՝ վերջինիս գործառույթների մի մասը փոխանցելով ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում ձևավորված  առողջապահական պետական տեսչությանը:

2018թ․ ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն, որպես կառավարությանը ենթակա մարմին, գործելու է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ դարձյալ սահմանափակ լիազորություններով:

Գործող տեսչական մարմինն իր լիազորություններով և կարգավիճակով չի համապատասխանում աշխատանքի համաշխարհային կազմակերպության «Աշխատանքի տեսչության մասին» 1947 թվականի կոնվենցիայի պահանջներին (N81 կոնվենցիա), որը 2005 թվականից ուժի մեջ է մտել Հայաստանի համար: Չնայած նրան, որ կոնվենցիայի համաձայն աշխատանքային հարաբերությունների վերահսկման լիազոր մարմինը պետք է ունենա անհրաժեշտ անկախության երաշխիքներ, ինչպես նաև ապահովի հսկողություն աշխատանքային ողջ օրենսդրության նորմերի նկատմամբ, առկա տեսչական մարմինը չի արտացոլում այդ պահանջները: Անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծման խնդիրը նշվել է նաև որպես մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղած կարևոր առաջնահերթություն GSP+ համակարգի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված տարբեր կոնվենցիաներից բխող պարտավորություն։

Ուստի, պահանջում ենք հիմնել աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 81 կոնվենցիայի պահանջներին համապատասխան լայն լիազորություններով օժտված աշխատանքի պետական տեսչություն՝ որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության և օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող անկախ մարմին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

13:17 08.06.2025

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

12:53 08.06.2025

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

12:18 08.06.2025

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Սիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP