19:59 16.03.2022
Շիրակի մարզի հուշարձանների պահպանության ցանկում ներառված է շուրջ 2500 հուշարձան, որոնցից պետական սեփականություն է հանդիսանում 1200-ից ավելին։ Ժամանակ առ ժամանակ թիվը փոխվում է, պատմական, գիտական, մշակութային արժեք ունեցող օբյեկտները ստանում են հուշարձանի կարգավիճակ և հայտնվում նորահայտների ցանկում։ Հուշարձանը համարվում է նորահայտ, մինչև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհուրդը կորոշի՝ հուշարձանը որ ցանկում ներառել՝ պետական, թե պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների ցանկում։ 2021 թվականին Շիրակի մարզից նորահայտի կարգավիճակ է ստացել 10 հուշարձան։
« Գյումրիի հին ֆանտանը, որը Արթուր Թարխանյանի արվեստի գործն է։ Այդ ֆանտանը ստացել է նորահայտի կարգավիճակ և պետական ցուցակին է կցվել»,- ShnatNews.am-ի հետ զրույցում նշել է Պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը։
Շատրվանը բարեկամության խորհրդանիշ է համարվել, նույնանուն երկաթե շատրվանը կառուցվել է 1982-84 թվականներին։ Ճարտարապետ Արթուր Թարխանյանի վերջին աշխատանքն է՝ կառուցված խորհրդային մոդեռնիզմի ոճով։ Այն բացվել է Լենինականի 60-ամյակի տոնին, որն էլ քաղաքի բնակիչներն անվանել են «60-ամյակի տորթ»։
Նորահայտ հուշարձանների ցանկում են հայտնվել Գյումրիի քյարիզները։ Դրանք Ալեքպոլյան ժամանակաշրջանի ստորգետնյա ենթակառուցվածքներ են, քաղաքի պատմական միջուկում են հիմնականում կառուցված և ձգվում են տասնյակ կիլոմետրեր։ 1850-ականներին քյարիզները կառուցվել են ջրամատակարարման համար։ Հետագայում քյարիզների վրա են կառուցվել նոր թաղամասերը։ Ավելի քան 2 դար անց փողոցաշինական կամ կառուցապատման աշխատանքների ժամանակ դրանք հաճախ բացվում են։
«Դրանք համայնքապատկան են, հուշարձանի կարգավիճակ են ստացել, ուսումնասիրությունից հետո պարզ կլինի՝ հուշարձանները համայնքն է օգտագործելու, թե ոչ։ Մինչ այդ արդեն մենք ենք իրականացնում պահպանությունը, մինչև տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Նազարեթյանը։
Իսկ մոտավոր քարտեզագրմամբ քյարիզները ձգվում են 5 կենտրոնական ուղղություններով, և յուրաքանչյուրն ունի իր ճյուղավորումը։ Փողոցաշինական աշխատանքների ընթացքում դրանք նաև վնասվում են, շատ հատվածներում արդեն խցանված են։ Քյարիզները համարվում են վտանգված հուշարձաններ։
Ընդհանուր առմամբ Շիրակի մարզում առավել վտանգված 62 հուշարձան կա, որոնք պետական սեփականություն հանդիսացողների ցանկում են։ Պահպանության ուղղությամբ լուրջ քայլերի բացակայության հետևանքով քաղաքի հայտնի Սևյանի մշակույթի պալատի կիսաքանդ շենքում «Սասունցիների պարը» խճանկարը հայտնվել է վտանգվածների ցանկում։ Խճանկարը ճաքճքվել է, սալիկները պոկվել են, շենքի տանիք չունենալու պատճառով նաև խոնավությունից քայքայվում է։
Ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի հրաշալի գործն ունի 16 մետր երկարություն և 4 մետր բարձրություն։ Նման որմնանկարչություն արել են միայն իտալական Ֆլորենցիայում։ Խճանկարի ճաքերը հետզհետե ճյուղավորվում են, խոնավությունն էլ նպաստում է սալիկների թուլացմանը։ Վալերիկ Նազարեթյանը նշել է, որ սա միակ պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանը չէ Գյումրիում, որ կորստյան եզրին է։
«Օրինակ՝ հայտնի բալկոնով շենքը։ Հուշարձանների պետական ցուցակում է գտնվում, օտարման ոչ ենթակա ցուցակի մեջ է, բայց արդեն վտանգված հուշարձան է»,- նշել է Պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետը։
Վտանգված ու պետական հուշարձանների ցանկում ընդգրկված պատշգամբը «Կումայրի» արգելոցի հաշվեկշռում է, բայց համայնքային ենթակայության չէ։ Ենթակայություններից բացի, կառույցները հստակ մոտեցում չունեն, թե ով է զբաղվելու շենքի պահպանությամբ, որի պատշգամբը գոնե երկու տարի առաջ վտանգավորներից չէր։ Այս շենքի նման խիստ վտանգված է Գյումրի -Բավրա ճանապարհին գտնվող «Ղոչի աղբյուրը», հուշարձանը թեքվել է և հայտնվել փլուզման վտանգի տակ։
Պատմական միջավայրի պահպանության ծառայության ուսումնասիրությունները մարզի տարածքում պարբերաբար են, շրջայցերի ընթացքում հայտնաբերում են թաքնված ու եզակի հուշարձաններ, որոնց պատմական արժեք ճանաչելու հարցում նախարարության փորձագիտական եզրակացություններն են անհրաժեշտ։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...