Շիրակի մարզում գործող հէկերից մեկի ջրօգտագործման ժամկետը կվերանայվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Շիրակի մարզում գործող հէկերից մեկի ջրօգտագործման ժամկետը կվերանայվի

19:36 15.03.2022

Շիրակի մարզում գործող հէկերից մեկի ջրօգտագործման ժամկետը կվերանայվի։ Այս մասին այսօր Շիրակի մարզխորհրդի նիստում ասել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։

Ոռոգման սեզոնին կարևոր է ջրի պահանջարկը լիովին բավարարել։ Անցած տարվա ոռոգման ջրի պակասի խնդիրն աչքի առաջ ունենալով, մարզպետարանը առաջարկություն է ներկայացրել կառավարություն։ Առաջարկը վերաբերում է Շիրջրանցքի վրա գտնվող հէկերից մեկի ջրօգտագործման թույլտվության ժամկետ կրճատելուն։

«Շիրջրանցքի ակադեմիկոս Մնջոյանի անվան «Գյումրի» հէկի ջրօգտագործման ժամկետները վերանայելու կապակցությամբ մարզպետի գրությամբ դիմել ենք ՏԿԵՆ և շրջակա միջավայրի նախարարություն։ Հէկը աշխատում է և ունի բավական երկար ջրօգտագործման թույլտվություն, իսկ հակառակ դրան՝ ՋՕ-ն ունի շատ կարճ թույլտվություն։ Դիմել ենք և պատասխաններ ենք ստացել, որով պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում վերանայելու ջրօգտագործման թույլտվության ժամանակահատվածը»,- ասել է Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։

Ջրօգտագործողների ընկերությունն էլ դիմել է ջրօգտագործման իրեն տրված թույլտվության ժամկետը երկարացնելու խնդրանքով։ Սա թույլ կտա ավելի շուտ սկսել ջուր կուտակել Կառնուտի ջրամբարում։ Այժմ Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ջրի ծավալները քիչ են։

Նվազել են նաև հացահատիկի ցանքերը։ Անցած տարի կատարվել է 12425 հեկտար աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվանից պակաս է 2520 հեկտարով: Ձմեռացման ընթացքում աշնանացան ցորենի ցրտահարության դեպքեր չեն գրանցվել: Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ներկայացվեց  ֆերմերներին և  հողագործներին պարարտանյութի տրամադրման կարգն ու մատակարարների ցանկը։ Համայնքների ղեկավարներին առաջարկվեց հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել պարարտանյութի պահանջարկի չափը։ Պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրով մինչև 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսությունները կսուբսիդավորվեն պարարտանյութի գնի  50%-ի չափով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP