18:34 17.02.2018
Շուրջ մեկ ամիս տևած հանդիպումներից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից 4-րդ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ընդունեց առաջարկը։ Այս ընթացքում թեկնածուն հասցրեց հանդիպել խորհրդարանում և դրանից դուրս գործող կուսակցությունների, կրթական ու գիտական հաստատությունների, սփյուռքի կառույցների հետ ու կարծիք ձևավորել Հայաստանի խնդիրների մասին։
Արմեն Սարգսյանի բոլոր հանդիպումն ու այցելություններն ամփոփող ինֆոգրաֆիկան՝ ստորև։
Չորրորդ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը ստանալուց հետո Արմեն Սարգսյանի առաջին հանդիպումները տեղի ունեցան իշխող Հանրապետական կուսակցության ու Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավարության հետ։
Արմեն Սարգսյանը վարչապետ էր 20 տարի առաջ, դրանից հետո շատ ջրեր էին հոսել, շատերը նրան չէին ճանաչում։ Սարգսյանն իր գիտական ու գործարար կարիերայի, հնարավոր առաջադրման մասին հարցերին պատասխանեց «Շանթ» հեռուստաընկերության եթերում։
Արդյո՞ք ինքը 6 տարի մշտապես ապրել է Հայաստանում, ինչը պարտադիր պայման է առաջադրվելու համար։ Ապագա թեկնածուն նշեց, որ եթե խնդիր լինի, համապատասխան մարմինները թույլ չեն տա առաջադրվել։ Խոսք եղավ ընտանիքի մասին։ Արմեն Սարգսյանը վերահաստատեց կնոջ խոսքերը՝ իր որդիները բրիտանացի են, քանի որ այնտեղ են ապրում, բայց և հպարտ հայեր են։
Արմեն Սարգսյանն այս ընթացքում այցելեց Գիտությունների ազգային ակադեմիա, բուհեր, դպրոցներ, որտեղ ծանոթացավ կրթական ոլորտի խնդիրների հետ։ Արտաքին քաղաքական ու տնտեսական կապերի, սփյուռքի հետ հարաբերություններին զուգահեռ թեկնածուն մտադիր է կրթական ոլորտը նույնպես պահել իր ուշադրության կենտրոնում։
Սփյուռքի հայկական համայնքների հետ հանդիպումներն Արմեն Սարգսյանն անցկացրեց Մոսկվայում, Միլանում, Լոնդոնում ու Փարիզում, ապա վերադարձավ ու սկսեց հանդիպումների եզրափակիչ փուլը խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների հետ։ Երկու ժամ զրուցեց «Ելք»-ի, երկու ժամ՝ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ։
Տեղի խնդիրներին ծանոթանալու համար Արմեն Սարգսյանն այցելեց նաև Գյումրի ու Ստեփանակերտ։ Վերադարձավ ու Երևանում ամփոփեց՝ հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի Հայաստանի 4-րդ նախագահից ու ընդունեց գործող նախագահի առաջարկը՝ պատրաստ է «իր ողջ էությամբ և եռանդով ներգրավվելու այդ պատասխանատու գործին»։
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...